900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ է տալու. Չախոյան

3 Հունիսի, 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է․

Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ։ Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե բա Երևանի քաղաքապետարանը անորակ աշխատանքներ չի ընդունում։

Իրականում թերությունները էլ ավելի շատ են, քան ես դրանք ներկայացրել եմ։ Լուսավորությունը նորմալ չի աշխատում ու արդեն իրարից պոկվում է։ Նստարանների փայտերը պոկվել են, պլաստմասե հատակի շատրվանները ամեն անգամ ջարդվում են։ Ծառերի և փշրվող քարերի մասին արդեն նշել եմ։ Այսինքն՝ այգում ինչ կա՝ ամեն ինչ անորակ է ու շարքից դուրս է եկել։

Լավ, բետոնե տոմետներին անուն դրեցին, թե բա՝ աղից են փշրվում։ Դրանով պայմանավորված որոշեցին, որ բնական քար տեղադրեն, որ նման պատմություններից խուսափեն։ Էն էլ Ավինյանի տեղադրած քարերն էլ են փշրվում։

Հիմա 900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ ա տալու։

Թե՞ էլի ի պատասխան պետք ա ասեն՝ Պուտինն ու Չախոյանն են մեղավոր:

Երկիրը կառուցելու փոխարեն երկիրը քանդում են, ու սենց՝ թքած-կպցրած անորակ աշխատանքների վրա միլիոնավոր դոլարներ են դուրս գրում, ու ժողովրդին քանդվող «բարեկարգումներ» են հրամցնում։ Ու ժողովուրդն էլ հպարտանում ա, ուրախ-ուրախ, չհասկանալով, որ իր մեշկին աճող արտաքին պարտքը ինքն ա վճարելու»,-գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...