Ի՞նչ նոր աղետներ կբերի Մոսկվայի անհամաչափ պատասխանը․ Գարիկ Քեռյան

2 Հունիսի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միացյալ Նահանգները ծանուցել է եվրոպացի դաշնակիցներին, որ Ռուսաստանը «անհամաչափ պատասխան» է պատրաստում ավիաբազաների վրա հարձակմանը: Եվ ցավալին այն է, որ հավանաբար դա տեղի կունենա Ստամբուլի բանակցություններին զուգահեռ: Հետաքրքիր է նաև այն, որ Սպիտակ Տունը պաշտոնապես հայտարարեց, որ տեղեկացված չեն եղել այդ ռազմական գործողության մասին: Պարզ է նաև, որ այս յուրահատուկ ռազմական գործողությունը, երբ բեռնատարներով դրոնները տեղափոխում են թիկունք և տիեզերական կապով գործողության մեջ դնում , իրականացվել է երկու-երեք եվրոպական երկրների հատուկ-հետախուզական ծառայությունների կողմից, բրիտանականի ղեկավարությամբ: Հավանաբար ռազմական փորձագետները մոտ ժամանակներում կտան դրա գնահատականը: Ինչ՞ հետևություններ կարելի է անել: Այն, որ ամերիկյան կողմը տեղյակ չի եղել՝ կասԿած չի հարուցում: Փաստորեն կրկին անգամ համոզվում ենք, որ Հավաքական Արևմուտք բևեռն արդեն երկատված է: Վաշինգտոնը ձգտում է հասնել խաղաղության, Բրյուսելը Լոնդոնի հետ խրախուսում է Ուկրաինային պատերազմը շարունակելու հարցում: Փաստորեն ստացվում է ռուսական «անհամաչափ պատասխանի», որն Աստված չանի վերածվի միջուկային հարվածի, շահառուներ կան: Թուրքիայի առաջնորդ Էրդողանը իսկապես նպաստում և օժանդակում է զինադադարին, իսկ «ժողովրդավարների» կաբինետներում ծնվում և իրականացվում են ռազմական չտեսնված գործողություններ, սառն ու անտարբեր դիտելով արյունահեղ տեսարանները: Վերջերս պատահաբար դիտեցի մի տեսանյութ որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Պաղեստինի ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ սկսեց արտասվել, երբ ներկաներին ներկայացնում էր արաբ երեխաների զանգվածային սպանդը: Ներկաներից ոչ մեկի դեմքի արտահայտությունը չփոխվեց, նայում էին սառն ու անտարբեր հայացքով: Նույն հայացքն ունեին եզդիների ցեղասպանության օրերին և նաև ուկրաինական արյունահեղության այս օրերին: Հիշեցի նաև մեր արևմտասերների եռանդը, երբ արցախյան գողգոթայի ժամանակ ՄԱԿ-ին դիմելու կոչեր էին անում: Ինչ՞ նոր աղետներ կբերի Մոսկվայի անհամաչափ պատասխանը: Սա է այսօրվա թիվ մեկ հարցը»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...