Փաշինյանը պետականությունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը դրա թշնամին է․ Սաղաթելյան 

28 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, որ մենք այսօր ավելի պետություն ենք, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, որ հայ ժողովուրդը այսօր հայրենիք փնտրելու կարիք չունի, քանի որ արդեն ունի այն, ասաց.

«Դա անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են։ Իր իշխանության տարիներին Հայաստանի ինքնիշխանության մակարդակը իջել է պլինտուսի աստիճան, իր իշխանության տարիներին Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հետևաբար ինքը պետականությունից, հայրենիքից, պետությունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը, ըստ էության, դրա թշնամին է։

Նիկոլ Փաշինյանը իր իրական Հայաստանի կոնցեպտով փորձում է արդարացնել այն բոլոր զիջումները, որ արվել են թշնամուն։ Այս հանձնումները հիմնավորելու համար հորինել է այս իրական Հայաստանի կոնցեպտը և կեղծ խաղաղության օրակարգը, որով փորձում է մեր հասարակությանը կերակրել, դրանով փորձելով մեկ անգամ ևս վերընտրվել կամ վերարտադրվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ...

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման...