Իրենց «իրական Հայաստանի» հիմքում ընկած է պարտվողականությունը․ Արմեն Ռուստամյան 

28 Մայիսի, 2025

Իյա, ուռա՜, էդ ի՞նքն է գտել հայրենիքը, էդ հայրենիքն ինքը ստացել է պայքարողների, Արամ Մանուկյանների շնորհիվ, հայրենիքը կորած էր, ինքն եկավ, գտավ հա՞։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»։

«Էդ հայրենիքը ձևավորվել է մեր նախնիների թափած հերոսական արյան շնորհիվ։ Իրենք ոչինչ չեն գտել, իրենք եղածը կորցրել են։ Ի՞նչ գտնելու մասին են խոսում։ Այն, ինչ որ ժառանգել էին, թող պահեին, այն, ինչ ժառանգել են, օր-օրի կորցնելով գնում ենք, այ սա կանգնեցնելու խնդիր կա»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները պարտությամբ փորձում են իրենց Հայաստանը ստեղծել։

«Իրենց «իրական Հայաստանի» հիմքում ընկած է պարտվողականությունը։ Իրենց համար երկու բառ ուղղակի սարսափ է առաջացնում՝ հաղթանակ և հայկական։ Իրենք այդ երկու բառերից փախչում են, ինչպես օձը՝ դաղձից»,-ասաց Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...