Քոչարյանի ու Փաշինյանի մեծ տարբերությունը՝ մեկ ելույթում

27 Մայիսի, 2025

2004 թվականին, ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է․ «Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Սա փաստ է։

ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքում ձևավորվեց երկու պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Այս պետությունների գոյության իրավական հիմքը նույնական է, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ ընդհանուր բան չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։

Մենք ընդհանրապես դեմ չենք արտահայտվել տարածքային ամբողջականությանը, բայց, կրկնում եմ, ա՛յս իրավիճակում, ա՛յս սկզբունքը որևէ ընդհանուր բան չունի նշյալ հակամարտության հետ։

Մենք պատրաստ ենք քննարկել հակամարտությունն իրավական հարթությունում կարգավորելու հարցը»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, բոլորովին այլ կարծիք ուներ, որը արտահայտել է քանիցս․ 2023 թվականի մայիսի 22-ին մամուլի ասուլիսում ասում է․ «Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,6000 քկմ տարածքային ամբողջականությունը։ 86,600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Ուշագրավ է, որ այս խոսքերն ասած, Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Փաշինյանը հայտարարում է, թե Արցախն Ադրբեջանի կազմ են ճանաչել իրենից առաջ։

Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Yandex-ը հայտարարել է Վլադիմիրում գտնվող իր տվյալների կենտրոնի փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով; Այդ մասին հայտնել են Astra, Exilenova+, ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով Yandex-ի հայտարարությանը; Ժամը 4:00-ի սահմաններում հաղորդագրություն է...

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ «Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած...

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։ «Ռուսական շուկան...

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական...

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...