Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ»

27 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին սրամիտ, կարելի է ասել՝ բազմագալար հնարք են սկսել իշխանական ու մերձիշխանական քարոզիչները: Ինչի՞ մասին է խոսքը: Որոշակի սոցցանցային հարթակներում, այսպես ասած՝ «ֆեյք» էջերի կամ նույնիսկ որոշ կիսասատելիտների միջոցով, որոնք իբր «հականիկոլական» են կամ դիրքավորվում են «հակաբոլորական», բայց իրականում աշխատում են հօգուտ Փաշինյանի, վերջինիս լուսանկարը կամ պարզապես անունն սկսում են օգտագործել նրա քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար:

Եթե դա մեկ կամ երկու դեպք լիներ, միգուցե կարելի էր համարել պատահականություն: Բայց խոսքը կոնկրետ «գծի» ու հետևողական դրսևորման մասին է: Վերցնում են Փաշինյանի լուսանկարը, «կցում» են որևէ ընդդիմադիր գործչի նկար, ու նույնիսկ կարևոր էլ չի, թե ինչ տեքստ է գրված: Հաշվարկը թերևս այն է, որ վիզուալ առումով կարող է տվյալ ընդդիմադիր գործիչն ասոցացվել Փաշինյանի հետ: Ու որպեսզի վրիպում չլինի, հրապարակման ներքո «ֆեյք» կամ ոչ ֆեյք օգտատերերի միջոցով ծավալում են մեկնաբանությունների «շքերթ», որոնց առանցքային շեշտադրումը Փաշինյանի նկարի հետ պատկերված հակափաշինյանական գործչին մրոտելն է՝ առնվազն «բոլորն էլ նույնն են» մեկնաբանություններ կորզելով: Ու միայն լուսանկարներով կամ վիզուալ առումով չի այդ հնարքը դրսևորվում:

Ընդհանրապես, հրապարակ են նետվում տարբեր «գործիքներ»՝ նշյալ թեզը տարածելու կամ պարզապես ինչ-որ կերպ օրվա իշխանություններին ու ընդդիմադիր տարբեր գործիչներին մեկ հարթակի վրա դնելու համար:

Ի՞նչ են հուշում դիտարկված այդ դրսևորումները: Դրանք հուշում են, որ Փաշինյանն ու նրա քարոզչաքաղաքական սատելիտները բոլորից լավ են գիտակցում, թե իշխանությունն ինչ աստիճանի է վարկաբեկված: Նրանք հասկանում են, որ ցանկացած մեկին վարկաբեկելու ուղիղ ճանապարհը այդ գործչին որևէ կերպ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մի հարթակի վրա դնելն է, առավել ևս՝ լուսանկարներն իրար հետ դնելն ու «բոլորն էլ նույնն են» անհեթեթությունը տարածելը: Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց վարկաբեկվածությունը փորձում են օգտագործել կամ հենց օգտագործում են որպես հակաքարոզչական «գործիք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը հրապարակվել են. ՆԳՆ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը հրապարակվել են. ՆԳՆ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C...

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրում է. «Հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ ընտրված, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։...

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Իրազեկում` ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս...

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...