19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը․ «Ժողովուրդ»

30 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արաքս համայնքում։ Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է Արաքս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանը և ի՞նչ ունեցվածք է նա հայտարարագրել։

Ղազար Ղազարյանը 2005-2008 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2008-2021 թվականներին եղել է Ջրարբի համայնքի ղեկավար։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Ի՞նչ ունեցվածք ունի նա

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Ղազար Ղազարյանն ունեցել է 6 անշարժ գույք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, Արմավիրի մարզի Արաքս համայնքում գտնվող հողամասեր, Երևանի մեկ այլ բնակարան և Արմավիրի մարզի Ջրարբի բնակավայրում գտնվող հասարակական նշանակության շինություն։ Դրանցից մի մասը ձեռք է բերվել դեռևս 1992, 2001, 2010 և 2015 թվականներին։

2025 թվականի հունիսի 17-ին Ղազար Ղազարյանը ձեռք է բերել ևս երեք հողամաս՝ երկուսը Արմավիրի մարզի Արաքս համայնքում, մեկը՝ Երևանում։ Յուրաքանչյուրի ձեռքբերման արժեքը կազմել է 300 հազար դրամ, այսինքն՝ երեք հողամասերի համար ընդհանուր վճարել է 900 հազար դրամ։ Տարեվերջին նրա հայտարարագրում արդեն առկա է եղել 9 անշարժ գույք։

Ավտոմեքենաներ

Ղազար Ղազարյանի անունով հայտարարագրված է 2005 թվականի արտադրության VOLKSWAGEN բեռնատար-բեռնաուղևորատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թվականի մայիսի 19-ին, ինչպես նաև 2006 թվականի արտադրության TOYOTA մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականի մայիսի 4-ին։ 2025 թվականին նա նոր մեքենա չի ձեռք բերել և որևէ տրանսպորտային միջոց չի օտարել։

Դրամական միջոցներ

2025 թվականի սկզբին Ղազար Ղազարյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 11 հազար 917 դրամ, իսկ տարեվերջին՝ 0 դրամ։ Միաժամանակ նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 3 մլն դրամից տարեվերջին աճել են՝ հասնելով 3 մլն 500 հազար դրամի։

Եկամուտ

2025 թվականին Արաքսի համայնքապետը հայտարարագրել է ընդհանուր 19 մլն 926 հազար 416 դրամ եկամուտ։ Դրանից 14 մլն դրամը ստացել է գյուղատնտեսական գործունեությունից՝ իր կողմից մշակված գյուղատնտեսական մշակաբույսերի և մրգերի պատահական գնորդներին վաճառելու արդյունքում։

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով Արմավիրի մարզի «Արաքսի համայնքապետարանի աշխատակազմից» ստացել է 5 մլն 496 հազար 416 դրամ։ Բացի այդ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկերի) տեսքով հայտարարագրել է 430 հազար դրամ։

Վարկեր

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ղազար Ղազարյանի հայտարարագրում նշված է երկու վարկի մայր գումարի մնացորդ՝ համապատասխանաբար 350 հազար և 2 մլն 400 հազար դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը կազմել է 2 մլն 750 հազար դրամ։

Հայտարարագրում նշված է նաև, որ Ղազար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը տարվա ընթացքում ձեռք է բերել երեք հողամաս՝ ընդհանուր 900 հազար դրամով։ Տարեվերջին նա ունեցել է 9 անշարժ գույք, երկու ավտոմեքենա և 3 մլն 500 հազար դրամ կանխիկ միջոց։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 926 հազար 416 դրամ, իսկ վարկերի մայր գումարի մնացորդը՝ 2 մլն 750 հազար դրամ»։

Նմանատիպ նյութեր

Ըստ ՔՊ-ական պատգամավորի, եղբայրը լավություն է արել՝ ավտոմեքենան 2 մլն դրամով ՊՈԱԿ-ին վարձով տալով

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը բարեգործություն է համարել եղբոր քայլը, որը 300,000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին: «Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել...

Հայ դատը շարունակելու է հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարը

Հայ դատը շարունակելու է հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին...

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան. լրագրող

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան։ Ըստ իմ հաշվարկների՝ օգոստոսին Silk Way-ի տրանսպորտային ինքնաթիռները +/- 16 չվերթ են իրականացրել դեպի Ուրումչի: Բացի դա,...

Ռուս և Ուկրաինացի օդաչուների վեճի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել

Ռուս և Ուկրաինացի օդաչուների վեճի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել

Տագնապի ազդանշան արձակած FlyDubai ընկերության ինքնաթիռի ղեկին Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, հայտնում է N12-ը։ «Առկա տվյալներով՝ օդանավի հրամանատարը ազգությամբ ռուս է եղել, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի», - նշված է հրապարակման մեջ։ Չորեքշաբթի օրը...

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հարցի քննարկումը հետաձգվելու է, քանի որ նախնական քննարկում են ունեցել ոլորտի փորձագետների...