22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել

22 Մայիսի, 2025

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։ Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը: Գյուլերի...

Բա դուք ինչո՞ւ եք սաղ․ լրագրողը՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, բուլդոզերը մի մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու և տեղափոխելու համար։ Երեկ սպառնում էիք՝ ասացիք՝ բուլդոզերով կգամ ու կանգ չեմ առնի։ Իսկ Եռաբլուրում ինչքան հող կար փորվելու, փորվել է, ինչքան տեղափոխելու էր՝...

Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք...

Ես Սյունիք բառ ասե՞լ եմ․ Նիկոլ Փաշինյանը կրկին հերքեց իր նախկին խոսքերը

  «Սյունիքը ո՞րն է։ Ասում եմ՝ Սյունիքը ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տված հրամանով և Վաղարշակ Հարությունյանի կողմից հետ է քաշվել, և կանգնել է Սյունիքի սահմանի վրա։ Այդ զորքը, մի րոպե,...

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ անդրադառնալով անհետ կորած ադրբեջանցիների և ականային վտանգի խնդրին։ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 010 քաղաքացի, իսկ Արցախի օկուպացված...