Մոսկվան պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն․ Սերգեյ Լավրով 

21 Մայիսի, 2025

Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը։ Այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում ծագող խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից: Որևէ կերպ դեմ չենք, որ  արտատարածաշրջանային պետությունները, ինչպես որ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ տեղակայված երկրների հետ՝ այն ընկալմամբ, որ նման համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը, աշխարհաքաղաքական խաղերին: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», — ասաց Լավրովը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքցված օրակարգերի:

Լավրովը նաև հայտնեց, որ զգալի ներուժ է տեսնում «3+3» ձևաչափի զարգացման մեջ։ Արդեն կայացել են նախարարական 2 հանդիպում Թեհրանում և Ստամբուլում։ Առաջին երկուսի արդյունքներով որոշակի լավատեսություն կա հարթակի ապագայի վերաբերյալ, որն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, տնտեսական, տրանսպորտային կապերի և հարուստ մշակութային ավանդույթների հենարան։

Հաջորդ հանդիպումները ցանկանում են հյուրընկալել Հայաստանը և Ադրբեջանը։

«Նրանք կարող են պայմանավորվել միմյանց հետ, որպեսզի հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում», — նշեց ՌԴ արտգործնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...