Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել. Hetq.am

20 Մայիսի, 2025

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում և անշարժ գույք է ձեռք բերել: Գրում է Հետքը:

2023-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետի ավագ եղբոր որդին՝ Սիփան Արտակի Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 2022-ի սեպտեմբերին ընկերություն է հիմնել Չերկասի քաղաքում:

«ՉերՎուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում էր Ս. Փաշինյանին, մնացած 50-ը՝ Նարեկ Պետրոսի Ղազարյանին, որը գործարար, Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի եղբորորդին է: Ղազարյանները, ինչպես Փաշինյանները, Իջևանից են, ավելին՝ հայկական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջևանի նույն թաղից են:

Սիփան Փաշինյանի ու Նարեկ Ղազարյանի ընկերության «ՉերՎուդ» անունը պատահական չէր ընտրվել: Այն բաղկացած է «Չերկասի» և անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի էր ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Եվ իրոք, ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի և պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Գրել էինք, որ ուկրաինական ռեգիստրում Ս. Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշվել էր ոչ թե Հայաստան, այլ Ուկրաինա, իսկ հաշվառման հասցեն Չերկասիի Դնեպրի հերոսների 23 բարձրահարկ շենքի բնակարաններից մեկն էր (տես ստորև):

Մենք Ս. Փաշինյանի փայտամշակման բիզնեսին անդրադարձել էինք 2023-ի հունվարին: Նույն տարվա հոկտեմբերին նա դուրս է եկել «ՉերՎուդ» ՍՊԸ-ից՝ իր 50 տոկոս բաժնեմասը զիջելով ընկերության տնօրենին՝ Արթուր Ղազարյանին, որը Ն. Ղազարյանի հարազատ եղբայրն է: Այդուհանդերձ, ըստ ուկրաինական ռեգիստրի, Ս. Փաշինյանը ուղիղ մեկ ամիս մնացել է այդ 50 տոկոսի վերջնական շահառու սեփականատեր և միայն 2023-ի նոյեմբերին է այդ հարցում ևս զիջել Ա. Ղազարյանին:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, ըստ ուկրաինական ռեգիստրի տվյալների, 2023-ի նոյեմբերից այլևս որևէ կապ չունի «ՉերՎուդ» ՍՊԸ-ի հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր...

Թոշակների բարձրացման համար պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան․ Վահե Հովհաննիսյան 

«Թոշակների բարձրացման համար Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեով լրացուցիչ միջոցներ չկան։ Բոլոր միջոցները հաշված են այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որոնք պլանավորել ենք 2027-ին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար...

Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին. ՀԱՊԿ-ն կարձագանքի դրան․ Պեսկով

Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին. ՀԱՊԿ-ն կարձագանքի դրան․ Պեսկով

Հայաստանն ակնհայտորեն չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և կազմակերպությունը կարձագանքի դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը,...

Քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են

Քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունները։ Armat media-ն է հաղորդում։ Նարեկ Կարապետյանի պաշտպանները պնդել են, որ...

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։ Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների...