Նոր Նորքի թաղապետարանի միջադեպով քրեական վարույթ է հարուցվել

30 Ապրիլի, 2025

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Այդ գործով կա 6 ձերբակալված, այդ թվում՝ Արթուր Չախոյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում չէ։

Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Նմանատիպ նյութեր

Եվրոպական չորս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում

Եվրոպական չորս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում

«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում», - ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։...

Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր»

Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր»

Yerkir.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմամբ ճշտել է, թե որքա՞ն հարկ (խոսքը բոլոր տեսակի հարկերի մասին է) են վճարել 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024, 2025 թվականներին ՀՀ-ում գրանցված հետևյալ կրոնական կազմակերպությունները․ «Կյանքի Խոսք»,...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և...

Բոլոր այն մարդիկ, որոնք այս ամենի մասնակիցն են, վաղ թե ուշ պատասխան են տալու․ Գառնիկ Դանիելյան

  Սա մեր բոլորիս ամոթը, խարանն ու խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ, նմանը չունեցող...

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա...