ՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունը

1 Մայիսի, 2025

Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք’ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին իր էջում գրել է ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»:

Նմանատիպ նյութեր

Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է. «Այսօր քրեակատարողական հիմնարկում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան համայնքի...

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։ «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում...

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Փաստաբան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։ Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։...

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ անդամավճարների պարտքի պատճառով։  Այս մասին հայտարարել է...

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի...