Իրենք 5 տարի՝ 2020-ից մինչև հիմա, իրականացրել են ապօրինի տեղեկատվության հավաքում. Արամ Օրբելյան

1 Մայիսի, 2025

Եթե դատախազությունը իրոք օրինականության պահպանման գործառույթ ունի, պետք է ունենա արիություն, գա, հրաժարվի ապօրինի գույքի բռնագանձման բոլոր այն գործերից, որոնք ի սկզբանե հարուցված են եղել քրեական գործերի հիման վրա և որոնցով քրեական գործի հետ կապը իրենք չեն տեսել: Այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ — 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արամ Օրբելյանը:

«Իրենք հինգ տարի՝ 2020 թվականից մինչև հիմա, իրականացրել են մարդկանց վերաբերյալ ապօրինի տեղեկատվության հավաքում։ Ապօրինաբար երկարացրել են ուսումնասիրության ժամկետները, ուսումնասիրել են ինչ-որ գույքեր, ուսումնասիրել են մարդկանց բարեկամների գույքերը, հարազատների գույքերը, նաև այդ հարազատների գույքերը այն ժամանակ, երբ որ դեռևս բարեկամ և հարազատ չեն եղել։ Ուսումնասիրել են ընկերությունների, այլ գործընկերների գույքերը, երբ որ այդ մարդիկ պաշտոնատար անձ կամ քրեական գործի հետ կապված չեն եղել։

Սա ֆունդամենտալ խնդիր է, որ մենք պետք է իրականում ընկալենք, և դատախազությունը հիմա պետք է սկսի այս ամբողջ տեղեկատվության ոչնչացումը, որովհետև անձանց մասին հսկայական ծավալի տեղեկատվությունը հավաքագրել և պահում է իր մոտ: Դատախազությունը պետք է սկսի գնահատել այս ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների հետևանքի վերացումը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը. Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները,...

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։ «Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել...

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Տերտերյանը վաղը կմրցի ոսկե մեդալի համար։ Յուրիկ Պետրոսյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի...