Արամ Սարգսյանի կուսակիցները այս անգամ ձևեր չթափեցին և ցույց տվեցին իրենց իրական դեմքը. Հովհաննես Ավետիսյան

2 Մայիսի, 2025

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի ու նրա թիմակիցների կողմից՝ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելուն ու դրան հետևած հայտարարություններին, արձագանքներին, գրում է.

«Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի հաջորդ կանսլերը, երեկ հայտարարեց, որ Եվրոպայի ազատությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու համար ռազմական արդյունաբերության ծավալները բազմապատկելու են:

Հայաստանի եվրոպամետ կեղծ ժողովրդավարները, ժողովրդավարությունը պաշտպանում են հարկ վճարողի փողերով աշխատող պաշտոնյայի կողմից այդ նույն դժգոհ հարկ վճարողին ծեծելը: Եվ սա արվում է բացարձակ լկտիության դրսևորմամբ:

Ուրախ եմ, որ Արամ Սարգսյանի կուսակիցները այս անգամ ձևեր չթափեցին և ցույց տվեցին իրենց իրական դեմքը՝ ասել է թե սատարեցին ակնհայտ խուլիգանական արարք դրսևորած պաշտոնյային:

Երնեկ այն օրը, երբ Հայաստանը կունենա իրական հայկական իշխանություն՝ ով ժողովրդավարությունը կպաշտպանի ոչ թե դժգոհ հարկ վճարող քաղաքացուն ծեծելով, այլ գիտություն, տնտեսություն և ռազմական արդյունաբերություն զարգացնելով:

հ.գ.
Ուշադիր հետևեք, թե ովքեր լղոզեցին, արդարացրին և կամ կույր և խուլ եղան (բայց իբր մարդու իրավունքների պաշտպանությամբ կզբաղվեն), այս բոլորը հենց այն անձինք են որոնք աշխատում են Հայաստանի դեմ՝ դրսի ուժերի ուղղորդմամբ և ֆինանսավորմամբ»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...

Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան

Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտնել է Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թեհրան առաջիկա այցի մասին։ Հաղորդում է ԻՌՆԱ -ն։ Բաղերիի խոսքով՝ անցած շաբաթ Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ...

Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Ռուբեն Սրբազան

Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Ռուբեն Սրբազան

Խաչը գտնելը նախ նշանակում է գտնել Աստծուն ճշմարտապես ճանաչելու ճանապարհը, Գյուտ Խաչի տոնին խոսված քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազանի խոսքով՝ խաչի խորհուրդի մեջ բացահայտվում է Աստծո սիրո խորությունը, իսկ խաչված...