Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր»

13 Նոյեմբերի, 2025

Պարզվում է՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը տարիներ շարունակ ներգրավված է եղել դատական քաշքշուկների մեջ։ Այս մասին գրում է yerkir.am-ը:

Դատարանների հրապարակած վճիռները ցույց են տալիս, որ Մկրտչյանը չի մարել իր պարտքերը տարբեր կազմակերպությունների նկատմամբ։

Մասնավորապես, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և «ՄՏՍ Հայաստան» (Vivacell-MTS) ընկերությունը դիմել են դատարան, քանի որ նա հրաժարվել է վերադարձնել վերցրած գումարները։

Մկրտչյանի դեմ առնվազն 3 դատական հայց կա՝ պարտքերը չմարելու պահանջով։ Այսինքն՝ մարդը, ով այսօր խոսում է հանրային ծառայության ու պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտավորությունները՝ թողնելով չմարված վարկեր, տույժեր ու պարտքեր։

Դատական ակտերով հաստատված է, որ նա, ժողովրդական լեզվով ասված, զբաղվել է մանր «քցոցիներով», խուսափելով վճարումներից և անտեսելով բանկային պայմանագրերը։  Այժմ կոստյում հագած Հարություն Մկրտչյանը փորձում է վաղարշապատցիներին համոզել, որ ինքը լավագույնս կարող է ղեկավարել Վաղարշապատը։ Ավելին, Մկրտչյանը բացահայտորեն աշխատում է ՔՊ-ի համար։ Այնպես, ինչպես Հարություն Մկրտչյանին ներկայացնող ուժի ղեկավարը՝ Վազգեն Սարգսյանի կյանքի ձեռքբերում Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ քիրվայություն անող Արամ Սարգսյանը։

Քաղաքացիների հետ զրույցում Հարություն Մկրտչյանը հայտարարում է, թե, իբր, ՔՊ-ն է միանալու իրեն։ Այսինքն, փաստացի ընդունում է, որ միավորվելու է իշխող ուժի հետ։ Իսկ որ Արամ Զավենի Սարգսյանի միջամտությունը Վաղարշապատի ընտրություններին ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի պրոյեկտ, իսկ Հարություն Մկրտչյանն էլ իշխող ուժի կցորդ է, դա պարզ է անգամ Էջմիածնում հասակ առած խաշած հավին։ Հարություն Մկրտչյանի թեկնածությունն այլ բան չէ, քան իշխող թիմի հերթական փորձը՝ ձևականորեն «անկախ» թեկնածու հանդես եկողի միջոցով փորձել վերահսկել համայնքային ընտրությունները։

Հարություն Մկրտչյանին ձայն տալն իրականում նույնն է, ինչ ձայն տալ ՔՊ-ին՝ այնպես, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ «Հանրապետություն» կուսակցությունը վերջում կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ, և Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։  Իսկ վաղարշապատցուն կարող է հետաքրքրել մի պարզ հարց․ պարտքերով, մանր «քցոցիների» պատճառով դատական քաշքշուկների մեջ հայտնված, իսկ այժմ էլ Մայր Աթոռի դեմ ելած Նիկոլ Փաշինյանի թուրքամետ իշխանության պրոյեկտ հանդիսացող մարդը կարող է՞ Էջմիածնի ղեկավար լինել։

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...