Ինչու՞ Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, այսինքն սա միակողմանի զիջում է. Սեյրան Օհանյան

5 Մայիսի, 2025

Սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվել է ապօրինի և միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետև դա ոչ թե սահմանազատում և սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքներ և փոխարենը ոչ մի բան չեն ստացել։ Տավուշի մարզում, մենք ունենք նաև հողատարածքներ, օրինակ Բերքաբեր գյուղից, որից ոչ մի մետր Հայաստանին չի հանձնվել: Չեն պաշտպանվել նաև այն բոլոր սկզբունքները, որոնք ներառված են ԵԱՀԿ քարտուղարության համապատասխան գրության մեջ, որ իրենք ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին: Օրինակ, որ ապագա սահմանը չի կարող լինել լարվածության առիթ, ուժի չկիրառման, տեղում ապրող  ժողովուրդների բոլոր իրավունքների պահպանման»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, «սահմանազատում, սահմանագծում» է իրականացվել, ինչու՞ որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ Կիրանցի, Բերքաբերի հատվածում, որովհետև 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք: Այսինքն սա միակողմանի զիջում է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...