Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան

23 Ապրիլի, 2025

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 15 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանութունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան ՔՊ-ականների հայտարարությունների, թե՝ Ռոբերտ Քոչայանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սակարկման առարկա է դարձրել, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը մասնակցում էր Ջահերով երթին։

«Այդ 15 ճանաչումը հենց այնպես չի եղել, դրա շուրջ աշխատանքներ են տարվել, ամենօրյա աշխատանք են տարել հայկական կառույցներն արտերկրում, ինչպես նաև դեսպանատները։ Այսինքն՝ դա եղել է մեր արտաքին օրակարգի թիվ 1 հարցերից մեկը։ Կարող են շատ բան ասել, բայց կարևոր են փաստերը։

Չեմ հասկանում, էս աբսուրդն ինչ-որ մի տեղ պե՞տք է վերջանա։ Այսինքն, մեղադրում են էն մարդիկ, ովքեր հիմա բացահայտ, պաշտոնապես ասում են, որ Ցեղասպանության հարցը իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա։ Հիմա մեղադրում են մի ժամանակաշրջանի համար, երբ ամենաշատն են ընդունել, դատապարտել Ցեղասպանությունը։ Էնպես որ՝ ինչ ուզում են՝ ասեն, գլուխները պատին են տալիս»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ դաշնային դատարան: Դատական ​​հայցը բխում է Ադրբեջանի դեմ անհիմն և սադրիչ մեղադրանքներ պարունակող հոդվածի հրապարակումից, հաղորդում է Report-ը: 2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի կողմից հրապարակված հոդվածը պարունակում էր...

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...