4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց

22 Ապրիլի, 2025

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին:

Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել է 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը կարծում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Այս պնդումը արել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական...