Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել․ «Ժողովուրդ»

18 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արատագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը եւ լրագրողներին օթյակից բռնի դուրս հանած ՊՊԾ աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի։

Նշենք, որ այս գործով 5 լրագրողներ արդեն տուժող են ճանաչվել: Վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024 թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել, որ իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս ԱԺ օթյակից բռնի ուժով իրենց դուրս հանելու հրահանգը անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն է տվել ՊՊԾ աշխատակիցներին, եւ անձամբ էլ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու: «Ես վարչապետի հետ...

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի ...

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ Քննչական մարմինը ներկայացրել էր Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու...

Իրանում մեկնարկել է Այաթոլլահ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությունը

Իրանում մեկնարկել է Այաթոլլահ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությունը

Իրանում մեկնարկել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների առաջին փուլը։ Առաջնորդի մարմինը վաղ առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալլա և տեղադրվել գլխավոր աղոթասրահում, հայտնում է Press TV-ն։ Նշվում է, որ ավելի քան 30 երկրների, այդ...