Ի՞նչ արժի Փաշինյանի անվտանգությունը. ՊՊԾ-ի լռությունը․ «Երկիր»

6 Օգոստոսի, 2026

Yerkir.am-ը ՀՀ պետական պահպանության ծառայությունից գրավոր խնդրել էր տեղեկություններ տրամադրել առ այն, թե որքա՞ն են կազմել վարչապետի պետական պահպանության ծախսերը (թիկնազորը և անվտանգության  միջոցառումների համար այլ հարակից ծախսերը) 2018-2025 թթ․՝ ըստ տարիների։

ՊՊԾ-ն գրավոր պատասխանով մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե այն պետական գաղտնիքների շարքում է։

Փաստենք, որ միջազգային պրակտիկայում բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար հատկացվող ընդհանուր բյուջետային ծախսերի հրապարակումը սովորական ընթացակարգ է և չի դիտարկվում որպես պետական գաղտնիք:

Օրինակ, Թուրքիայի Նախագահական պահպանության դեպարտամենտի ծախսերը հրապարակվում են պաշտոնական ֆինանսական հաշվետվություններում։ Մամուլը պարբերաբար հանրայնացնում է, թե որքան գումար է ծախսվում նախագահ Էրդողանի և նրա նստավայրերի անվտանգության վրա։

ԱՄՆ նախագահի, նրա ընտանիքի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների պաշտպանության համար հատկացվող ընդհանուր գումարները ևս հանրային են, քննարկվում են Կոնգրեսում և տեղադրվում պաշտոնական կայքերում։ Եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն) ղեկավարների անվտանգության ապահովման ընդհանուր տարեկան ծախսերը ներառվում են պետական բյուջեի համապատասխան բաժիններում կամ տրամադրվում են տեղեկատվության ազատության մասին օրենքների հարցումներով։

Եվ իսկապես, եթե մենք չենք պահանջել ներկայացնել թիկնազորի կոնկրետ հաստիքակազմի կառուցվածքը և անձնակազմի տվյալները, օգտագործվող զենքերի, տեխնիկական և կապի միջոցների կոնկրետ մոդելներն ու մարտավարական տվյալները, տեղաշարժի, երթուղիների, օպերատիվ հետախուզության կամ հատուկ միջոցառումների պլանավորման մանրամասները, կարճ ասած՝ չենք ասել՝ մեզ հայտնեք, թե Փաշինյանի այս կամ այն այցի ժամանակ քանի՞ դիպուկահար են մասնակցում կամ որը որ շենքի տանիքին է բազմում, ապա ի՞նչ պետական գաղտնիքի մասին է խոսքը։

Պատահական չէ, որ տեղեկատվության ազատության և լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ ընդհանրական թվերի գաղտնիացումը հիմնավորված չէ, քանի որ հանրությունը, որպես հարկատու, ունի լեգիտիմ իրավունք իմանալու, թե որքան միջոց է ծախսվում բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության վրա՝ առանց վնասելու նրանց ֆիզիկական անվտանգությանը։

Իսկ Փաշինյանի դեպքում անզեն աչքով իսկ ակնհայտ է, որ պահպանության վրա ծախսվում են աստղաբաշխական թվեր, ինչն էլ խորքի մեջ գլխավոր պատճառն է, որ այն դասվի պետական գաղտնիքների շարքին։

Նմանատիպ նյութեր

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...

Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ․ Արթուր Խաչատրյան 

  «Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր...

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...