Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»

30 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները նոր երևույթ չեն։ Դրանք դեռ 2021 թվականից բազմիցս արժանացել են լրագրողական կազմակերպությունների, խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների և քաղաքացիական հասարակության խիստ քննադատությանը՝ որպես անհամաչափ, հակաժողովրդավարական և լրատվամիջոցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող մեխանիզմներ։

Ուստի այն, ինչ վերջին օրերին կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, իրականում ոչ թե նոր սահմանափակում է, այլ վաղուց քննադատվող կարգ, որի վերանայման անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում է։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ, ի թիվս այլ լրատվամիջոցների, հրապարակել էր, որ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրությամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են նաև հավատարմագրված լրագրողների աշխատանքին։

Փաստաթղթով սահմանվում է, որ լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում, իսկ խորհրդարանի մյուս հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

Սակայն Ռուբեն Ռուբինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել էր, թե նոր սահմանափակումներ են մտցվել։

«Որևէ նոր սահմանափակում չկա, նոր որոշում չի ընդունվել, պարզապես հաստատվել է 2021 թվականին ընդունված կարգը»,– նշել է նա։

Եվ հենց այստեղ է խնդրի առանցքը։ Խնդրահարույցը ոչ թե նոր որոշումն է, այլ այն կարգը, որը դեռ 2021 թվականից դարձել է մշտական քննադատության առարկա։
Հիշեցնենք, որ հենց Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին Ազգային ժողովում էականորեն սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը։ Այդ ընթացքում մի շարք լրագրողներ զրկվեցին հավատարմագրումից, իսկ հանրության հիշողության մեջ մնացին նաև դեպքերը, երբ խորհրդարանի պահպանության ծառայության աշխատակիցները ֆիզիկական ուժի կիրառմամբ լրագրողներին հեռացնում էին ԱԺ շենքից` այդ թվում և կանաց քաշքշելով։

Այս ամենը բազմիցս դատապարտվել է լրագրողական կազմակերպությունների կողմից։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և ինը հասարակական կազմակերպություններ տարբեր հայտարարություններով արձանագրել են, որ գործող կարգը հակասում է ազատ մամուլի սկզբունքներին։

Կազմակերպությունները մասնավորապես արձանագրել են.

«Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի այն սահմանափակումները, որոնք կիրառվել են 8-րդ գումարման խորհրդարանի օրոք, աննախադեպ են ՀՀ օրենսդիր մարմնի պատմության մեջ։ Դրանք անհամաչափ և կոշտ խոչընդոտներ են ստեղծում լրատվամիջոցների համար և հակասում են միջազգային ժողովրդավարական նորմերին»։
Նույն հայտարարությունում հիշեցվում է, որ դեռ 2021-2022 թվականներին լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական հանրույթը զգուշացրել էր հնարավոր բացասական հետևանքների մասին։

Մեկ այլ հայտարարությամբ էլ իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ խորհրդարանում գործող հավատարմագրման կարգն ինքնին խնդրահարույց է և մի շարք դրույթներով հակասում է գործող օրենսդրությանը։

««Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրագրողի նկատմամբ։ Բացի այդ, օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին պատգամավորի տրամադրած անցագրով լուսաբանել խորհրդարանի աշխատանքը։ Մինչդեռ ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն»,– նշված է հայտարարությունում։

Այսպիսով, թեև Ռուբեն Ռուբինյանը իրավացի է այն հարցում, որ նոր սահմանափակումներ չեն սահմանվել, սակայն իրականությունը մնում է նույնը. վերահաստատվել է այն կարգը, որը տարիներ շարունակ արժանացել է մասնագիտական հանրույթի, լրագրողական կազմակերպությունների և խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների քննադատությանը։
Հուսանք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը կանդրադառնա ոչ միայն նախկինում ընդունված կարգի ձևական վերահաստատմանը, այլև դրա բովանդակությանը՝ հաշվի առնելով թե՛ լրատվամիջոցների, թե՛ լրագրողական կազմակերպությունների տարիներ շարունակ հնչեցվող պահանջները։ Խորհրդարանը, որպես ժողովրդավարության գլխավոր հարթակներից մեկը, պետք է ապահովի ոչ թե լրագրողների աշխատանքի սահմանափակումը, այլ նրանց ազատ և լիարժեք մասնագիտական գործունեության պայմանները»։

Նմանատիպ նյութեր

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիա նահանգի ամերիկյան Ֆեյրֆիլդ քաղաքի առևտրի կենտրոնում...

Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում...

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters...