ՀՀ ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրություններից։
«ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական պահպանության ծառայության աշխատողներին պարգևատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով»,-նշված է կարգադրության մեջ։
Հավելենք նաև, որ ՊՊԾ աշխատակիցները ստացել են նաև Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրեր։



