«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող. Անդրանիկ Թևանյան

12 Ապրիլի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել վարչապետի աթոռին, Հանրապետության հրապարակում խոսում էր «հայկական ագոռայից»։ Նա այդպիսով ուզում էր ասել, որ այսուհետ հրապարակում հավաքված ժողովուրդն է որոշելու, թե ինչ անել, իսկ ինքը ենթարկվելու է ժողովրդի որոշմանը։ Դա լկտի սուտ էր, դեմագոգիա, էժանագին պոպուլիզմ։ Նա ամբոխավարությունը ներկայացնում էր որպես ժողովրդավարություն՝ խաղալով զանգվածների ստորին բնազդների և անտեղյակության վրա։
Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հավատացող մարդկանց կեղեքիչն է և գերեզմանափորը։ Նրա բոլոր ասածները հակառակ իմաստով են կյանքի կոչվել։ Խոսում էր թալանի ու տուգանքի դեմ, դարձավ թիվ մեկ թալանչին ու տուգանողը։
Փաշինյան Նիկոլի իշխանության օրոք ավելացել է երեք բան ու փոքրացել՝ մեկը։ Փոքրացել է մեր պետության չափը։ Ավելացել են երիտասարդների գերեզմանները, ապրանքների գները և հարկերը։
Փաշինյանն ավելացրել է փոքր ու միջին բիզնեսի հարկերը՝ հարձակվելով շրջանառության հարկի վրա։ Կտրուկ ավելացել է գույքահարկը, աղբահանության վճարը։ Ավելի քան 13 անգամ ավելացել է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների վճարի չափը։ Բարձրացրել են տեղական տուրքերն ու վճարները։
Փաշինյանն անհիմն թանկացրեց նաև Երևանի հանրային տրանսպորտի գինը՝ ստվերում թողնելով այս ոլորտում տարեկան մոտ 30 միլիոն դոլարի անհետացման թեման։ Մարդկանց մեծ մասը բոյկոտեց այդ թալանը՝ չվճարելով թանկացած տրանսպորտի գինը։ Հիմա ՔՊԿ-ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15.000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող, հարկ բարձրացնող, «հպարտ քաղաքացուց» փող քամող։ Եվ այս ամենին Նիկոլն ուզում է հանցակից դարձնել ոչ միայն Երևանի ավագանու իր թիմակիցներին, հաճախորդներին, այլ նաև խորհրդարանում նստող իր կուսակիցներին։
«Մայր Հայաստանը» 17.000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծ էր ներկայացրել Երևանի ավագանու քննարկմանը։ ՔՊԿ-ն ու իր հաճախորդ խմբակցությունը ճողոպրեցին ավագանու նիստերի դահլիճից՝ խուսափելով քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող բովանդակային քննարկումից։ Մենք կանխատեսել էինք, որ ՔՊԿ-ն պայքարելու է թանկացման համար և նախատեսել էինք օրենքով սահմանված հաջորդ քայլը՝ 11 տոկոս երևանցիների ստորագրություն հավաքել և օրեքի ուժով հարցը դնել հանրաքվեի։
Նիկոլ Փաշինյանը, որը «հայկական ագոռայից» էր խոսում, մի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով գործնականում արգելվում է քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված հանրաքվեի անցկացումը։ Այսինքն՝ Նիկոլը չի ուզում, որ «հայկական ագոռան» որոշում կայացնի, քանզի ինքն արդեն վերածվել է Ջորջ Օրուելի նկարագրած «Նապոլեոն խոզի»։ Հիմա իր համար նորաձևը թալանելն ու տուգանելն է։ Մեկ էլ՝ կողքի «շներին» ժողովրդի վրա քսի տալը»։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...