Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերն և քարտեզները. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

11 Ապրիլի, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ օրերս ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: Մհեր Գրիգորյանն էլ ավելի վաղ  հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հողի վրա իրականացնելուց առաջ դեռ հանդիպում պետք է լինի Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի հետ, քանի որ «դեռ հստակեցումներ պետք է արվեն»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայկական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին ուշադրությամբ հետևում ենք։ Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել պատմական...

5000-ից 20 000 դրամ․ ՆԳ նախարարը՝ ավելացված տուգանքների մասին

  «Երկրորդ գծի կանգառների մասով մենք տասնյակ հազարավոր տուգանքներ, այսինքն՝ վարչական պատասխանատվության միջոցներ ենք արձանագրել։ Բայց դուք էլ եք արձանագրում, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կարող է չփոխվել։ Հիմա ո՞րն է պետության...

Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին

Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սերբիայումտեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որում հաղթանակ է տարել «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը՝ ավարտին հասցնելով Ալեքսանդր Վուչիչի քաղաքական ուժի ավելի քան մեկ տասնամյակ տևած գերիշխանությունը։ Որքա՞ն ժամանակ էր...

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին․ CNN

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին․ CNN

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ նախագահը մերժել է՝ Իսրայելի ընտրությունների հետաձգման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իսրայելի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 27-ին։ Հրապարակման համաձայն՝...

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ...