Իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա արտաքին քաղաքական օրակարգ․ ՀՀԿ

7 Ապրիլի, 2025

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն․

«ՀՀԿ Գործադիր մարմինը՝

— իր վրդովմունքը արտահայտելով գործող վարչախմբի կողմից տարվող արցախուրաց քաղաքականության նկատմամբ,

— արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը,

— վերահաստատելով իր հավատարմությունը Արցախյան շարժման իդեալներին, սկզբունքներին և նպատակներին,

— սատարելով արցախահայությանը, այդ թվում՝ սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշման իրավունքների պաշտպանության հարցերում, Կրկին փաստում է, որ.

— 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ գործող վարչախումբը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որդեգրել է արկածախնդիր, դավաճանական և աղետալի քաղաքականություն:

— Հարցականի տակ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված և մինչ այդ երկար տարիների ընթացքում բանակցված կարգավորման Հիմնարար սկզբունքների և տարրերի ճակատագիրը՝ հակադրվել է միջազգային հանրությանը, փաստացի հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջմղման և պաշտպանության սահմանադրական քաղաքականությունից՝ դիվանագիտական առավելություն ապահովելով ադրբեջանական կողմի համար:

— Փաստացի չեղարկելով Հայաստանի դիվանագիտական հաջողությունը հանդիսացող՝ Վիեննայի, ՍանկտՊետերբուրգի և Ժնևի 2016-2017 թվականների պայմանավորվածությունները՝ նպաստել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությանը և հայկական կողմին զրկել շփման գծում անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրման՝ միջնորդների հետ մինչ այդ համաձայնեցված փաստարկից:

— «Սեփական կետից» և «Ինչ ուզում ենք՝ բանակցում ենք» դավադիր ու կործանարար մոտեցումներով ապահովել է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ նախկինում ձեռք բերված հայանպաստ պայմանավորվածությունները միջազգային հանրության շրջանում չեզոքացնելու և զրոյացնելու գործում:

— Այս ձևախեղված և կանխամտածված քաղաքականությամբ հնարավորություն է ստեղծել ադրբեջանական ագրեսիայի համար, ապա խիստ կասկածելի ռազմական և դիվանագիտական հանգամանքներում տարել է երկիրը դեպի պարտություն ու կապիտուլյացիա։

— Հայ ժողովրդից թաքցրել և ցայսօր թաքցնում է մինչև պատերազմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թվականին արված նոր առաջարկությունների փաթեթը։

— 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին խաբել է ժողովրդին՝ խոստանալով, ապա նաև կառավարության ծրագրում ներառելով Ադրբեջանի կողմից զավթված արցախյան տարածքների դեօկուպացիա և խնդրի կարգավորում Հիմնարար սկզբունքների հիման վրա, իսկ հետո դրժել խոստումները

— Տրվելով գեոպոլիտիկ արկածախնդրությանը և թելելով հայ ժողովրդի հետ կապ չունեցող շահերը՝ «իջեցրել է Արցախի հարցի նշաձողը», միջնորդական սցենարներից նախընտրել Արցախի կարգավիճակի հարցը չեղարկող տարբերակը, 2022 թվականի հոկտեմբերին Գրանադայի, և այնուհետև Պրահայի հայտարարություններով հրաժարվել է Արցախի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պահելու և դրա լուծմանը հետամուտ լինելու սահմանադրական պարտավորությունից։

— Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման և Արցախի շրջափակման ընթացքում չի գործադրել բավարար դիվանագիտական և հումանիտար ջանքեր միջազգային ճնշմամբ շրջափակումը վերացնելու, արցախահայության հումանիտարվճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

— Չի ցուցաբերել որևէ նախաձեռնություն 44-օրյա պատերազմի հրահրման և պատերազմի ընթացքում արձանագրված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային առկա իրավական գործիքակազմով պատասխանատվության կանչելու և ենթարկելու հարցով։

— Հանցավոր անգործությամբ 2023 թվականի սեպտեմբերին նպաստել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և ցեղասպանական գործողություններին։ Այսպիսով.

1. Հայաստանի գործող վարչախումբը, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իրականացրել է Արցախի հարցից հրաժարվելու դավաճանական քաղաքականություն։

2. Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը չունի իրավական ուժ և թե՛ հակամարտության կողմերի, թե՛ միջազգային հանրության համար չի կարող հիմք համարվել Արցախի հարցը փակելու և Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված համարելու համար։

3. Արցախի բռնի հայաթափումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի վարչախմբի անուղղակի հանցակցությամբ, մարդկության դեմ ոճիր է և ցեղասպանական գործողություն, որը չունի վաղեմության ժամկետ, և որի առաջացրած հետևանքները չեն կարող լեգիտիմ համարվել։

4. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի»։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր...

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...