Եկամուտների 1,5 միլիարդ դրամ թերակատարումը կապում են արտոնությունների հետ

7 Ապրիլի, 2025

2025-ի հունվար-մարտի համար վարչական շրջանների և քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պլանավորված 17 միլիարդ 24 միլիոն 163 հազար 900 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 16 միլիարդ 58 միլիոն 317 800 դրամ, կատարողականը՝ 94.3%, թերակատարումը 965 միլիոն դրամ: Այս մասին զեկուցվեց այսօր՝ ապրիլի 7-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվեց, որ թերակատարման հիմնական պատճառ է եղել փոխադրավարձի գծով եկամուտների թերհավաքագրումը՝ շուրջ 1,5 միլիարդ դրամ: Դա պայմանավորված է Երևանի ավագանու տարբեր որոշումներով, նշված եկամուտատեսակի մասով սահմանված արտոնություններով, այդ թվում նաև մինչ 2025 թվականի փետրվարի 28-ը ձեռք բերված փաթեթների համար լրացուցիչ մեկ ամիս անվճար երթևեկելու հնարավորության տրամադրմամբ։

Ներկայացվեց նաև վարչական շրջանների մասով սահմանված սեփական եկամուտների մասով պլանային առաջադրանքների կատարողականները՝ Մալաթիա Սեբաստիա՝ 123.1%, Նոր Նորք՝ 115.2, Արաբկիր՝ 113.2, Մարաշ՝ 110.6, Շենգավիթ՝ 107.5, Աջափնյակ՝ 104.4, Էրեբունի՝ 103.3, Քանաքեռ-Զեյթուն՝ 102.9, Նուբանաշեն՝ 102, Դավթաշեն 101.6, Կենտրոն՝ 98.8, Ավան՝ 92.9%»:

 

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...