Իր «գժականով» հազարամյակների պատմություն ունեցող հայերիս է գժի տեղ դրել. Նարինե Կիրակոսյան

4 Ապրիլի, 2025

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կայքերը առնվազն 2019 թվականից իբրև նորացվել են, բայց իրականում հները մնացել են նույն տարվա դրությամբ, նույն սառեցված վիճակում։ Իսկ նոր կայքերից և ոչ մեկն էլ արդեն 6 տարի է չի աշխատում։

Այս պահին օրինակ փորձում էի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կայքի էջում գտնել այն տեղը, որով հատուկ ծածկագրով կարելի է հետևել դիմումի ընթացքին և չկա այդպիսի տեղ, հնարավորություն։ Այնինչ դիմումների հետևելու բաժինը թեժ գծի հեռախոսահամարի հետ միասին ամենաերևացող տեղում պետք է տեղադրեին։

Նաև ոչ մի նախարարություն և գերատեսչություն նորմալ չի պատասխանում զանգերին։ Ավտոմատը միանում է, զգուշացնում, որ զանգը ձայնագրվում է իբր ծառայությունները բարելավվելու համար, իրականում ռոբոտի ցուցումներով, թե «հայերենի համար սեղմեք 1», «օպերատորին միանալու համար սեղմեք 0»․ ժամանակ է ձգում ու հեռախոսիցդ փող է քաշում, քանի որ զանգերի այդ ծառայությունները վճարովի են ու օպերատորին կամ չեն միացնում, որովհետև «ազատ գիծ չկա», կամ էլ զանգելուցդ փոշմանում ես, որովհետև պարզ հարցերին պարզ պատասխաններ չեն տալիս։

Կարելի է այս ամենի մասին, պետական ապարատում տիրող բարդակի, անաշխատունակության մասին մանրամասն գրել, բայց ո՞ւմ և ինչի՞ համար, եթե մեկ է սա կարդալու է նիկոլ փաշինյանը և մյուս կառավարության նիստին օգտագործի իր պոպուլիստական դատարկախոսության համար։

Դրա վառ օրինակն էր երեկվա նիստը, երբ պետության գլխին նստածն ասում էր, թե «դուք ինձ կգժվացնեք, ինչի՞ չեք աշխատում»։

Այս դեմագոգին կարելի էր հարցեր չտալ, քանի որ մարդն իր թայֆայով, փողով, թե շանտաժով նախկինում վարորդական իրավունք ստացածը, վաղուց իր «գժականով» հազարամյակների պատմություն ունեցող հայերիս է գժի տեղ դրել ու մեկ գրամ անգամ ի սրտե ցավ չի ապրում հազարավոր երեխաների զոհվելու պահով, կամ Արցախը Ալիևին նվիրելուց միայն ուրախանում է։

Ու չեմ էլ տա հարց, միայն կասեմ, որ մյուս անգամ լավ կլիներ խոստովաներ, թե բացի վարորդական իրավունքից, էլ ինչե՞ր է ստացել փողով, կամ շանտաժով։ Դլյա գալոչկի «խաբված ժողովուրդն» իմանա, որ ամեն դիվահարվածի ետևից չվազի «հեղափոխություն» ապահովի Հայաստանի թշնամիների համար»:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...