Գյումրու իշխանական թեկնածուի խոսքը սուտ է. «Լինսի» հիմնադրամի արձագանքը

28 Մարտի, 2025

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Գյումրու ՏԻՄ ընտրությունների թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը խոսեց սփյուռքի միջոցներով կառուցված շենքերից: Ռուբեն Մխիթարյանը հարց ուղղեց ՔՊ-ական թեկնածուին, թե՝ այդ դեպքում սփյուռքի հետ ինչու՞ խզեցիք կապերը: Սարիկ Մինասյանն ասաց, որ ժամանակին՝ Քոչարյանի օրոք, գոյություն ուներ «Լինսի» հիմնադրամ, և, իբր, այդ մարդիկ տեսնելով, որ Գյումրու շենքերի չորրորդ հարկերը անհետանում են, հիմնադրամի փողերը՝ 150 մլն դոլարը տարան Ամերիկա: Ռուբեն Մխիթարյանի՝ փաստեր ներկայացնելու պահանջին ի պատաասխան Մինասյանը վկայակոչեց Գյումրու երեք հարկանի շենքերը: HayPress.am-ը այս հայտարարության առընչությամբ հարցեր է ուղղել «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և գլխավոր պատասխանատու Հարութ Սասունյանին, ով  Քըրք Քըրքորյանի ամենավստահելի մարդն էր Հայաստանում:

— Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթցքում նորից հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց եւ փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա:

— Ես երեկ լսեցի, որ Գյումրու իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր կիսատ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով եւ ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք եւ նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծքիներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը: Դա Շատ տգեղ բան է: Ուզու՞մ ես քո ծրագերը ներկայացնել, ներկայացրու: Ուզու՞մ ես, մրցակցիդ քննադատել, իրավունք ունես: Բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել եւ մանիպուլիացիա անել՝ Քըրքորյանի անունը շահարկելով: Ամոթ է, որ Քրքորյանին այդպես են վերաբերում: Նա հաջողակ գործարար էր եւ նրան խաբելը հեշտ չէր: Հնարավոր չի խաբել նաեւ ինձ: Մարդիկ չպետք է հավատան այդ ստերին: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից:

— Ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ, որ Քըրքորյանը որոշեց Հայաստանում իրականացնել նման մեծ ծրագրեր:

— 1999թ-ին ես եւ Քըրքորյանը եկանք Հայաստան եկանք եւ հանդիպեցինք Ռոբերտ Քոչարյանի հետ: Քրքորյանը իր կյանքում առաջին անգամ էր Հայաստաում եւ այստեղ ոչ ոքի չէր ճանաչում,  ինձ էր հարցնում որեւէ մարդու մասին կարծիք: Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց իր սրտում գիտեր, որ հայ է: Հայրենասիրությունից դրդված ցանկացավ օգնել Հայաստանին: Քըրքորյանը ինքը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին, ասելով, որ Հարութ Սասունյանը Հայաստան հումանիտար օգնություն է ուղարկում, իսկ այլ բաների կարիք կա՞, թե՞ ոչ: Քոչարյանն ասաց՝ այո, 100 մլն դոլարի կարիք ունենք՝ Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահմանը ճանապարհ կառուցելու համար: Այդպես սկսվեց խոսակցությունը: Այդ 100 մլն ծրագիրը տարբեր պատճառներով փոխվեց, դարձավ 242 մլն դոլարի ծրագիր: Ես վերահսկում էի այդ ծրագրերը: 59 անգամ եկել եմ Հայաստան: Այդտեղ  գասենյակ ունեի: Այդտեղ պատասխանատուներ ունեինք: Ամեն ինչը մենք վերահսկում էինք եւ ամեն ինչից տեղյակ էինք: Բարեհաջող իրականացրեցինք ճանապարհաշինություն, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում, կառուցում, թանգարանների վերանորոգում: Ունեինք նաեւ աղետի գոտու մի քանի հազար բնակելի շենքերի կառուցման ծրագիր, 20 մլն դոլարի բիզնես վարկերի ծրագիր: Այդ բոլոր աշխատանքները մենք ամբողջությամբ ավարտել ենք: Մենք անծանոթ երկրում չէինք անում այդ ծարգրերը, ամեն ինչ իմանում էինք, ամեն ինչը խիստ վերահսկողության տակ էր: Մենք երբեք ոչ մեկին առիթ չենք տվել, որ մեզանից գողանան, գործը որակով չանեն: Ոչ ոք որևէ գումար չի յուրացրել: Երբ իմ մոտ  որեւէ մեկը ասում է,  թե իբր Քըրքորյանը նեղացել է, ծրագիրը հանել է Հայաստանից, ես այդ մարդուն հարցնում եմ՝ որտեղի՞ց իմացար, Քըրքորյանն ի՞նքն է ասել, որ նեղացել է: Ասում են՝ լսել եմ սրանից, նրանից; Մարդիկ ամեն սուտ խոսում են պատերի տակ, փողոցում: Հիշու՞մ եք, այն կեղծ նամակը, որն, իբր, Քըրքորյանն էր գրել, եւ տարածում էին ֆեյսբուքում: Այդ նամակը լրիվ կեղծ է, դրա տակ դրված ստորագրությունը կեղծ է, դա Քըրքորյանի ստորագրությունը չէ: Նամակը գրված է հայերեն: Մինչդեռ Քըրքորյանը հայերեն չգիտեր: Եթե պետք էր լինում հայերեն նամակ գրել նախագահին, դա ես էի գրում, ինքը ստորագրում էր: Այդ կեղծ նամակը հորինվեց Քոչարյանի ընդդիմադիրների կողմից: Եթե ուզում եք, Քոչարյանին քննադատեք, բայց քննադատեք այնպիսի բաների համար, որոնք արվել են եւ սխալ են: Հիմնավոր հարցերում քննադատեք: Բայց, հորինում եք ստեր, կեղծիքիներ եւ առանց ամաչելու տարածում դրանք:

Շարունակելի…

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...