Ի՞նչն է ձեզ վախեցրել, ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք Գյումրիում. Գառնիկ Դանիելյան

24 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Տեղեկացա, որ Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն անդրադարձել է երեկվա մեր այցին՝ ասելով, թե «գնացինք Կիրանցը խառնեցինք, հիմա էլ եկել ենք Գյումրի»։

Սարիկին հորդորում եմ իզուր չհիշատակել Կիրանց գյուղի անունը։ Զավեշտալի է, որ Կիրանցի մասին համարձակվում է խոսել և մեզ դասեր տալու փորձեր անել մի մարդ, որն հայրենահանձնումից հետո միացել է իշխող ուժին։

Այո’, ես պայքարել եմ Տավուշում հայրենահանձնման դեմ և չեմ ամաչում դրա համար։

Սարիկը խոսում է նաև սադրանքներից։ Այդ դու’ք եք երեկ սադրանքներ իրականացրել՝ 3 անգամ խմբեր ուղարկելով մեր դեմ։ Տեսանյութերում շատ լավ արձանագրված է, թե ով է սադրանքի գնում։

Սարիկը չպետք է որոշի, թե ով կարող է գնալ Գյումրի։ Գյումրին բոլորինս է, ինչպես ՀՀ բոլոր քաղաքները։ Այսպիսի պառակտիչ խոսույթը բնութագրական է միայն ՔՊ-ին։

Լավ կլիներ, որ բազմաթիվ կուսակցություններ փոխած թեկնածուն չմոռանար նաև նախկինում իր տված գնահատականները։

Ի՞նչն է ձեզ վախեցրել, ինչու՞ եք խառնվել իրար։ Ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք երեկ Գյումրիում։

Որքան էլ ողջ կուսակցական ու վարչական ռեսուրսով, պետական պաշտոնյաներով ներգրավվեք Գյումրու ընտրություններին, փորձեք ներազդել արդյունքների վրա, հանրային տրամադրություններն այլ բանի մասին են վկայում։

Եթե ձեր հույսն այն է, որ նման հայտարարություններով կարող եք հեռու պահել մեզ ընտրական գործընթացներից, չարաչար սխալվում եք։

Մենք վերահսկելու ենք թե’ նախընտրական, թե’ հետընտրական ողջ ընթացքը՝ թույլ չտալով, որպեսզի կեղծիքներ իրականացվեն։

Կոչս է, որ գյումրեցիները մարտի 30-ին մասնակցեն Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ իրենց քվեն տալով ընդդիմադիր թեկնածուներին։

Կանխատեսելի է, որ իշխող ուժը դիմելու է վարչական ռեսուրսի չարաշահման։ Արդեն իսկ տեսնում ենք նման դրսևորումներ։ Այնուամենայնիվ, ակտիվ մասնակցությունը խնդիրներ է ստեղծելու ՔՊ-ի համար։

Թե՛ ընտրություններով, թե՛ այլ գործընթացներում ներգրավվելով մեր ժողովուրդը պետք է արտահայտի իր բողոքի ձայնը՝ ոչ ասելով իշխող խմբավորմանը։

Գյումրիում ՔՊ-ն չպե՛տք է վերարտադրվի։ Գյումրիից կարող է սկսել մեր երկրի ազատագրումը»:

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...