Ի՞նչն է ձեզ վախեցրել, ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք Գյումրիում. Գառնիկ Դանիելյան

24 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Տեղեկացա, որ Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն անդրադարձել է երեկվա մեր այցին՝ ասելով, թե «գնացինք Կիրանցը խառնեցինք, հիմա էլ եկել ենք Գյումրի»։

Սարիկին հորդորում եմ իզուր չհիշատակել Կիրանց գյուղի անունը։ Զավեշտալի է, որ Կիրանցի մասին համարձակվում է խոսել և մեզ դասեր տալու փորձեր անել մի մարդ, որն հայրենահանձնումից հետո միացել է իշխող ուժին։

Այո’, ես պայքարել եմ Տավուշում հայրենահանձնման դեմ և չեմ ամաչում դրա համար։

Սարիկը խոսում է նաև սադրանքներից։ Այդ դու’ք եք երեկ սադրանքներ իրականացրել՝ 3 անգամ խմբեր ուղարկելով մեր դեմ։ Տեսանյութերում շատ լավ արձանագրված է, թե ով է սադրանքի գնում։

Սարիկը չպետք է որոշի, թե ով կարող է գնալ Գյումրի։ Գյումրին բոլորինս է, ինչպես ՀՀ բոլոր քաղաքները։ Այսպիսի պառակտիչ խոսույթը բնութագրական է միայն ՔՊ-ին։

Լավ կլիներ, որ բազմաթիվ կուսակցություններ փոխած թեկնածուն չմոռանար նաև նախկինում իր տված գնահատականները։

Ի՞նչն է ձեզ վախեցրել, ինչու՞ եք խառնվել իրար։ Ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք երեկ Գյումրիում։

Որքան էլ ողջ կուսակցական ու վարչական ռեսուրսով, պետական պաշտոնյաներով ներգրավվեք Գյումրու ընտրություններին, փորձեք ներազդել արդյունքների վրա, հանրային տրամադրություններն այլ բանի մասին են վկայում։

Եթե ձեր հույսն այն է, որ նման հայտարարություններով կարող եք հեռու պահել մեզ ընտրական գործընթացներից, չարաչար սխալվում եք։

Մենք վերահսկելու ենք թե’ նախընտրական, թե’ հետընտրական ողջ ընթացքը՝ թույլ չտալով, որպեսզի կեղծիքներ իրականացվեն։

Կոչս է, որ գյումրեցիները մարտի 30-ին մասնակցեն Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ իրենց քվեն տալով ընդդիմադիր թեկնածուներին։

Կանխատեսելի է, որ իշխող ուժը դիմելու է վարչական ռեսուրսի չարաշահման։ Արդեն իսկ տեսնում ենք նման դրսևորումներ։ Այնուամենայնիվ, ակտիվ մասնակցությունը խնդիրներ է ստեղծելու ՔՊ-ի համար։

Թե՛ ընտրություններով, թե՛ այլ գործընթացներում ներգրավվելով մեր ժողովուրդը պետք է արտահայտի իր բողոքի ձայնը՝ ոչ ասելով իշխող խմբավորմանը։

Գյումրիում ՔՊ-ն չպե՛տք է վերարտադրվի։ Գյումրիից կարող է սկսել մեր երկրի ազատագրումը»:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է վավերացվում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է վավերացվում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Օրակարգը՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...