Եթե սահմանադրությամբ Փաշինյանը վարչապետ չի, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր․ Արծվիկ Մինասյան 

18 Մարտի, 2025

Եթե բերում են մի պայմանագիր, որը խախտում է Սահմանադրության հիմնարար մոտեցումները, արժեքները, այդ պայմանագիրը ըստ Սահմանադրության չի կարող վավերացվել։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Եթե նրանք ուզում են սահմանադրական կարևորագույն այս սկզբունքը հանել, հայ ժողովրդի կենսական կարևորության հիմք հանդիսացող՝ իր հայրենիքում ազատ, անկախ, ինքնիշխան գործելու սկզբունքները հանել և դրա հիման վրա ասել, որ չի խանգարում, այդ դեպքում այդ մարդիկ հակահայ են։ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է և ապահովում է անհրաժեշտ պաշտպանությունը, որ որևէ հակահայկական, հակապետական միջազգային փաստաթուղթ, պայմանագիր չվավերացվի, օրինական ուժ չստանա։ Ինչպես որ ապօրինի վարքագծով այս իշխանությունը անընդհատ փորձում է մեր պետության վրա միջազգային պարտադրանքներ կապի, նույն ձևով փորձում է հիմա բերել և սահմանադրական փոփոխություններով իրենց հակահայկական մոտեցումները  ացկացնի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա...

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։ 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։...

Հրդեհ՝ Սոլակի բնակելի տներից մեկում․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ

Հրդեհ՝ Սոլակի բնակելի տներից մեկում․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին...

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի...