Կարող եք հասնել նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա․ Ռոբերտ Քոչարյանը՝ նախկին ՔՊ-ական դատավորին

14 Մարտի, 2025

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմեց դատավոր, նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանին՝ ասելով․

«Անցած անգամ փաստաբան Օրբելյանը, եթե չեմ սխալվում, նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար: Շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լիներ: Չեմ ցանկանում նկատողություն ստանալ: Չեմ ցանկանում սանկցիաներ կիրառեք իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև դուք կարող է 3 անգամ կիրառեք, հետո զրկեք փաստաբանի իրավունքից՝ ինձ պաշտպանելու և հասնենք նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա: Իրավունք ունեմ մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանն ունի:

Դրա համար իմ առաջարկը հետևյալն է սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ինչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսապելու համար: Միգուցե նկարներով, միգուցե այլ տարբերակով, բայց մենք հասկանանք ոնց մեզ պահենք դատարանում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...

50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում

Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը, գրում է news.am-ը։ Այստեղ է նաև...

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին...