Փաշինյանի պատկերացրած «իրական Հայաստանը» «Արևմտյան Ադրբեջանն» է․ Ռուստամյան

10 Մարտի, 2025

«Փաշինյանին թվում է, թե վեց-յոթ տարի առաջվա կարգավիճակում է, որ մարդիկ հալած յուղի տեղ էին ընդունում իր բոլոր ասածները։ Ինքը շատ լավ հասկանում է, որ այդ իրավիճակը փոխվել է, բայց իրեն թվում է, թե միակ իր հաղթական արգումենտը այն է, որ բոլորին սևացնի, բոլոր մեղքերը բարդի իր նախկինների վրա և դրանով խուսափի իր անձնական պատասխանատվությունից, բայց հայ ժողովուրդը արդեն յոթ տարի ապրում է իր օրոք և ձևավորվել են դժգոհություններ, որոնք բացարձակապես կապ չունեն նախկինների հետ, բացարձակապես։ Ինքը այդ հեքիաթները, որ պատմում է, իբր թե նախկին իշխանությունները անկախությունն են մեր սակարկել կամ անկախության հաշվին են ինչ-որ գործողություններ արել, պետական պետությունն են փլուզել, մի մարդ է ասում, որ անկախությունից բան չի թողել, պետությունն այսօր հարվածների տակ է ամեն կողմից, մի վիճակ է եղել մինչև 18 թվականը, երբ հայկական վերահսկողության տակ եղել է 42000 քառակուսի կիլոմետր տարածք, դա փաստ է։ Հիմա մեր 29743-ը, որը ինքը հայտարարում է, դա էլ չունենք»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...