Նիկոլ Փաշինյանն իր վրա է վերցնում կրակը․ Հակոբ Բադալյան

10 Մարտի, 2025

 

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է

«Նիկոլ Փաշինյանն իր վրա է վերցնում կրակը:

Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում, որտեղ անդրադարձել է երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների այսպես ասած բանավեճին և փոխադարձ մեղադրանքներին: «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ», գրում է Ֆեյսբուքում Փաշինյանը:

Ի՞նչ կարիք կա խառնվելու, եթե թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց թիմերի վեճը կամ բախումը պետք է որ ձեռնտու լինի առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանին: Այդ դեպքում ինչու՞ միջամտել, այլ ոչ թե լուռ հետևել ու վայելել, թե ինչպես են նրանք «կռվում» միմյանց հետ:

Փաշինյանի «միջամտությունը» նշանակու՞մ է, որ երկրորդ և երրորդ նախագահների միջև ծավալվող առերևույթ վեճը գործնականում այդքան էլ միարժեք Փաշինյանի օգտին չէ, որքան կարող է թվալ առերևույթ:

Փաշինյանը միջամտում է և «կրակը» վերցնում իր վրա, արդյո՞ք այն պատճառով, որ նա բնականաբար տիրապետելով իրավիճակի վերաբերյալ առավել համապարփակ և մանրամասն տեղեկատվության, գործնականում բոլորովին էլ նպաստավոր չի համարում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ  Սարգսյանի միջև ծավալվածայդ բաց ու բավականին կոշտ բանավեճը:  Ի՞նչ մտավախություն կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը, միարժեք ասելը դժվար է՝ չունենալով մանրամասն տեղեկություններ:

Համենայն դեպս, կրկնեմ, թվում է, որ Փաշինյանը պետք է պարզապես «պոպկոռնով» վայելեր նախկին նախագահների բանավեճը, բայց նա գերադասում է միջամտել ու կրակը վերցնել իր վրա, ըստ էության առաջ քաշելով նրանց «միավորելու» միտում ունեցող տրամաբանություն ու բանաձև: Ըստ այդմ, ինչու՞ է նա «միջամտում»:

Իհարկե պետք չէ բացառել, որ քայլը պայմանավորված է զուտ Գյումրու ընտրության հաշվարկով, նկատի ունենալով այն, որ Փաշինյանը այնտեղ ընտրական ցանկալի արդյունք ապահովելու համար հերթական անգամ խաղարկում է «նախկինների» և «թալանի» թեման, հետևաբար նրան նախընտրական տակտիկական հաշվարկից ելնելով ցանկալի է «միավորել» նախկիններին մեկ փաթեթով:

Բայց, սա կարծես թե մի խնդիր է, որը լուծելու համար Փաշինյանին առանձնապես պետք չէր լինի ֆեյսբուքյան գրառումով անդրադառնալ նրանց բանավեճին, քանի որ այդ անդրադարձը խոշոր հաշվով հազիվ թե առանձնապես ուժեղացնի նրա նախընտրական տեղեկատվա-քարոզչական «խաղադրույքը»:

Ըստ այդմ, ավելի հակված եմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ երկրորդ և երրորդ նախագահների այս բավականին բաց և սուր վեճի ներքո տեսնում է զարգացումներ, որոնք կարող են այդքան էլ տեսանելի չլինել այսպես ասած «շարքային իրազեկվածության» պայմաններում, հետևաբար, եթե հանրության համար նախկին նախագահների վեճը կարող է թվալ «պոպկոռնի» թեմա, Փաշինյանի համար այն կարող է դիտվել բոլորովին այլ խորությամբ»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ...

Կապիտոլիումում քննարկվելու է «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման․ Նարեկ Կարապետյան

Կապիտոլիումում քննարկվելու է «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման․ Նարեկ Կարապետյան

Կապիտոլիումում քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրելով․ «Հայաստանի կառավարություն- Հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին...

Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Իշխան Սաղաթելյանի և նրա կնոջը պատկանող գույքի վրա արգելանք է դրվել․ ՔԿ

Իշխան Սաղաթելյանի և նրա կնոջը պատկանող գույքի վրա արգելանք է դրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին օրվա ընթացքում, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հանրապետության...