Հանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը

10 Մարտի, 2025

 

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր Երևանում ամբողջ կազմով։  Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ  է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ, նշված է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։

«Ստեղծման օրվանից հանձնախումբն իր ջանքերն ուղղել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Այն աշխատել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանության ապահովման նպատակով։

Վերջին տարվա ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցության արդյունքում աճել է աջակցությունը վերադարձի իրավունքին։ Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը ամրագրող միջազգային իրավական և դիվանագիտական նորմերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը լրացուցիչ ամրապնդվել է ՄԱԿ-ի Արդարատադության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ և Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 12-ի և հոկտեմբերի 25-ի բանաձևերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրավունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին։ Վերջերս Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրավվել երկխոսության մեջ։ Նմանատիպ մի քանի բանաձևեր քննարկվում են եվրոպական մայրաքաղաքներում և ԱՄՆ Կոնգրեսում։ Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնության մասին և հիմքեր ստեղծում հետագա շարունակական աշխատանքների համար։

Հիմնվելով առկա ձեռքբերումների վրա՝ Հանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ։ Առաջիկա ամիսներին այն մասնակցություն կունենա Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտված են ձևավորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիվանագիտական մթնոլորտ։

Հանձնախումբը նաև որոշեց հնարավորինս մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը։ Հանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխավոր դերակատարություն՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

Հանձնախումբը մնում է անսասան իր առաքելության մեջ՝ ապահովելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը։ Այն շարունակելու է համագործակցել միջազգային դերակատարների հետ, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որպեսզի հասնի արդարության և հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերի»։

Նմանատիպ նյութեր

Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության․ Հակոբ Բադալյան

Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուիթքոֆի ու Քուշների մոսկովյան այցից առաջ թերեւս արժե ուշադրության արժանացնել մի քանի հետաքրքիր հանգամանք՝ ուղեկցող հանգամանք։ Մոսկվա այցից մի քանի օր առաջ Ուիթկոֆը փաստորեն հոդված է հրապարակում Թրամփի ուղու մասին, որը...

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշների հետ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ ՌԴ նախագահը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպման ժամանակ երախտագիտության խոսքեր և ամենաջերմ...

Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը

Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում ներկա է գտնվել Մոսկվայի 879-ամյակին նվիրված համերգին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու...

ՄԱԿ-ը բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը

ՄԱԿ-ը բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը

ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները կառավարություններից պահանջում են, որ նրանք պաշտպանեն լրագրողներին և վերջ դնեն նրանց դեմ հանցագործությունների անպաժելիությանը, հայտարարել է Գլոբալ հաղորդակցությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա...

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է...