Հանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը

10 Մարտի, 2025

 

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր Երևանում ամբողջ կազմով։  Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ  է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ, նշված է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։

«Ստեղծման օրվանից հանձնախումբն իր ջանքերն ուղղել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Այն աշխատել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանության ապահովման նպատակով։

Վերջին տարվա ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցության արդյունքում աճել է աջակցությունը վերադարձի իրավունքին։ Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը ամրագրող միջազգային իրավական և դիվանագիտական նորմերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը լրացուցիչ ամրապնդվել է ՄԱԿ-ի Արդարատադության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ և Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 12-ի և հոկտեմբերի 25-ի բանաձևերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրավունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին։ Վերջերս Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրավվել երկխոսության մեջ։ Նմանատիպ մի քանի բանաձևեր քննարկվում են եվրոպական մայրաքաղաքներում և ԱՄՆ Կոնգրեսում։ Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնության մասին և հիմքեր ստեղծում հետագա շարունակական աշխատանքների համար։

Հիմնվելով առկա ձեռքբերումների վրա՝ Հանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ։ Առաջիկա ամիսներին այն մասնակցություն կունենա Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտված են ձևավորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիվանագիտական մթնոլորտ։

Հանձնախումբը նաև որոշեց հնարավորինս մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը։ Հանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխավոր դերակատարություն՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

Հանձնախումբը մնում է անսասան իր առաքելության մեջ՝ ապահովելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը։ Այն շարունակելու է համագործակցել միջազգային դերակատարների հետ, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որպեսզի հասնի արդարության և հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերի»։

Նմանատիպ նյութեր

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես...

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...