Ինչպե՞ս են թուրքական իշխանությունները կյանքի կոչում Սիրիայի հետ կնքած «Խաղաղության պայմանագիրը». Գևորգ Դանիելյան

8 Մարտի, 2025

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ինչպե՞ս են թուրքական իշխանությունները կյանքի կոչում Սիրիայի հետ կնքած «Խաղաղության պայմանագիրը»։ Նոր բան հորինելու կարիք չունեն, արդեն քանիցս նույն սցենարն է՝ այս անգամ  Սիրիայի քրդական թաղամասերի վրա հարյուրավոր կյանքեր խլած զինված հարձակումն անվանելով «խաղաղության գարուն»։

Ցինիկ է, նման է վաղուց կրակած փամփուշտի, բայց արդեն անվրեպ աշխատում է հարյուրավոր տարիներ և դեռ կաշխատի, քանզի տարաբնույթ իրավիճակային շահառուների և «ժողովրդավարական ու քաղաքակիրթ» աշխարհի լռության պակաս չկա։

Ոմանք կասեն, թե մերն ուրիշ է, իրականում թուրքական ընկալումներով ոչ մի էական տարբերություն չկա հերթական «խաղաղության գարուն» գործի դնելու համար, իսկ հորինված առիթներ որքան ուզեք՝ ընդհուպ հայկական ֆաշիզմի դեմ պայքարելու «վեհ» գաղափարը, ինչը պնդում էր դրանց կրտսեր ադրբեջանական բռնապետը  …»։

 

Նմանատիպ նյութեր

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...