Սերժը գիտակցված, թե չգիտակցված ծնեց «ԵԼՔ» դաշինքը, որի ամենաբարոյազուրկ, հակապետական դեմքը դարձավ Նիկոլը․ Ստեփան Դանիելայն

7 Մարտի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«2018-ին թե արտաքին խաղացողները, թե երկրի ներսում’ ՀՀԿ կոալիցիոն դաշնակիցներն, անգամ ՀՀԿ-ի շարքային ու ոչ շարքային անդամները, գործարարները, գործազուրկները, արտաքին ազդեցության գործակալներն, ազգային ու սոցիալական լյումպենները, փոփոխություններ ցանկացող մտահոգ քաղաքացիները, մի խոսքով’ խելագարված ամբոխները, Սերժ էին մերժում։
Մերժողների տարբեր հատվածներն ունեին տարբեր դրդապատճառներ ու հիմնավորումներ։ Արտաքին խաղացողներն ունեին իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը, Հայաստանի քաղաքացիների տարբեր խավերն իրենց մոտիվները։
Բոլորը Սերժին դեմ էին, Սերժը հոգնեցրել էր, Սերժը երկիրը փակուղի էր մտցրել, Սերժն ու արդարությունն, արդարադատությունը համատեղելի չէին, Սերժը չուներ Արցախի խնդրի լուծման քաղաքական ձեւակերպում եւ կանխատեսում էր, որ “Ստեփանակերտ, Ստեփանակերտ” ենք երգելու։
Սերժը գիտակցված, թե չգիտակցված կերպով ծնեց ԵԼՔ դաշինքը, որի ամենաբարոյազուրկ, հակապետական, բայց մարտունակ դեմքը դարձավ նիկոլն’ արհեստավարժ ամեն ինչ մերժողը, նաեւ Արցախը, մեր 30-ամյա պատմության իդեալները, բովանդակությունը, իմաստը, խորհրդանիշները …։
Ով բերեց նիկոլին հարցի պատասխանը պետք է գտնել, որովհետեւ նիկոլն անձ չէ, այլ ախտանիշ է եւ այդ հիվանդության ոչ թե դրսեւորումների դեմ է պետք պայքարել’ այսինքն նիկոլի, այլ հիվանդության օջախի։
Սերժը նույնպես այս ամենի պատճառը չէ, նա հետեւանքն է։ Եւ նիկոլին, եւ Սերժին մենք ենք բերել իշխանության, մեր քաղաքական տգիտության, բարոյական անկման, մեր ապագան որոշող ձայների վաճառքի, կոնֆորմիզմի, սկզբունքների բացակայության հետեւանքով։
2018-ին մենք Սերժ էին մերժում, այլ ոչ թե ի դեմս Սերժի մեր արատները»։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...