Բագրատ Միկոյանը Մեղրիի մասին պաշտոնական փաստաթղթեր ներկայացրեց

1 Մարտի, 2025

 

Կա երկու տեսակի թուղթ՝ ինչ-որ մարդկանց տպավորությամբ և հիշողությամբ գրված թղթեր և բուն իրական փաստաթղթեր: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Մեղրիի «հանձնման» շուրջ չհանդարտվող խոսակցություններին և ԱՄՆ Պետդեպի կողմից, իբրև թե, գաղտանզերծված թղթերին:

Միկոյանը ներկայացրեց Հեյդար Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի 2000 թվականի սեպտեմբերի 7-ի հանդիպման պաշտոնական սղագրությունը, որում գրված է. «Ի վերջո Քոչարյանը հրաժարվեց առաջարկից և ասաց, որ այդ գործարքն անհնար է»:

«Սա այն փուլն է, երբ Ալիևի փոխանակման առաջարկից մենք գալիս ենք դեպի Քի Վեսթ: Լսե՞լ եք Ադրբեջանում մեկն ասի՝ «Հեյդար Ալիևը, փաստորեն, Արցախը տալիս էր, զիջել էր», չեք լսել ու չեք էլ լսելու, դրա համար իրենց դիվանագիտությունն ուժեղ է: Մենք այսօր շարունակական ստորացման ուղին ենք բռնել, որը, վստահ եմ, ավարտվելու է»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...