Այս պահին 64 քրեական գործ է քննվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաներին առնչվող

26 Փետրվարի, 2025

«Փաստինֆո»-ն գրում է․

«Տիգրան Ավինյանի ղեկավարման ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները կոռուպցիոն չարաշահումներից անմասն չեն մնացել։ Պարզվում է՝ այս պահին քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաներին առնչվող մի քանի տասնյակ քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում։

Նշենք, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում մեկը մյուսին հաջորդում են կոռուպցիոն գործերով ձերբակալությունները և պաշտոնյաների՝ կալանավորումները։ Ամենաթարմ օրինակը, թերևս, շուրջ երկու շաբաթ առաջ քաղաքապետարանում քննչական գործողություններին հաջորդած ձերբակալություններն են, կրկին՝ կոռուպցիոն գործով, որով 11 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, որոնցից չորսը, այդ թվում՝ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան  պաշտոնյա՝ կալանավորվել են։

Սակայն մի շարք գործեր կան, որոնք չեն ստանում հանրային հնչեղություն։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀԿԿ-ից հայտնել են, որ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում 64 քրեական վարույթ, որոնցից 5-ով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 31 անձ։ Նրանցից 7-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք են, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Ինչ վերաբերում է 2023-2025թթ․ ընթացքում դատարան ուղարկված գործերին, ապա ՀԿԿ-ից հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց առնչվող՝ առերևույթ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2023թ․ ընթացքում դատարան է ուղարկվել 7 վարույթ՝ 31 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Նշված անձանցից 15-ը եղել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։

«2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս դատարան է ուղարկվել նմանատիպ 6 վարույթ՝ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Դատի տրված անձանցից 10-ը եղել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։ Վերը նշված քրեական վարույթները հիմնականում առնչվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, տալու առերևույթ հանցագործության դեպքերին։ Ինչ վերաբերում է պետությանը պատճառված վնասին, ապա վարույթներից մեկով համայնքին պատճառված վնասը կազմել է 3,000,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,- հայտնել են ՀԿԿ-ից։

Հատկանշական է, որ  կոռուպցիոն գործերով քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաների՝ մեկը մյուսին հաջորդող ձերբակալությունների աճը նկատելի է՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման տարիներին։ Ստացվում է՝ կա՛մ Տիգրան Ավինյանը տեղյակ է իր համակարգման ոլորտներում տիրող կոռուպցիոն չարաշահումներից, կա՛մ իրապես չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ կառավարման ունակությունները թույլ չեն տալիս վերահսկելու  իրավիճակը և զսպելու կոռուպցիոն դրսևորումները,  այս դեպքում՝ քաղաքապետարանում և վարչական շրջաններում, նախորդիվ՝ նաև ԱՆԻՖ-ում և կորոնավիրուսի դեմ պայքարում։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն  երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։ Ինչ վերաբերում է «Քովիդի» գործին, ապա թեև կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում պարետի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանը, սակայն այս գործով հայտնի չէ անգամ՝ արդյոք Ավինյանը հարցաքննվել է, թե՝ ոչ»։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...