Բաթումին՝ ձյան տակ

26 Փետրվարի, 2025

 

Անբարենպաստ եղանակային պայմանները՝ ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց, Արևմտյան Վրաստանում կպահպանվեն մինչև փետրվարի 27-ը, ճանապարհներին վտանգի աստիճանը գնահատվում է բարձր, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային կենտրոնը։

Փետրվարի 22-ին Արևմտյան Վրաստանի շրջաններում տեղացած առատ ձյունը որոշ շրջաններում խնդիրներ է առաջացրել գազամատակարարման և էլեկտրաէներգիայի հետ կապված։ Դադարեցվել է հասարակական տրանսպորտը, մանկապարտեզներում և դպրոցներում դասերը դադարեցվել են։ Բաթումիի օդանավակայանը և երկաթուղին գործում են սահմանափակումներով։

Վարչապետ Կոբախիձեի հրամանով՝ Վրաստանի պաշտպանության ուժերը ներգրավվել երկրի արևմտյան շրջաններում տեղացած առատ ձյան հետևանքների դեմ պայքարում։ Ձյան տեղումների հետևանքով առաջացած վթարի հետևանքով Գուրիայի Օզուրգեթի շրջանի Կոնչկատի գյուղի բնակիչ է մահացել։ Տղամարդը մնացել է բետոնե սալիկի տակ՝ օգնելով հարևանին մաքրել տանիքի ձյունը։

Չորեքշաբթի առավոտից բացվել է Վրաստանի արևմտյան և արևելյան հատվածները կապող Ռիկոթի լեռնանցքը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի տելեգրամյան ալիքում:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կապահովի...

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...