Պարեկները 286 կեղծ արձանագրություն են կազմել

24 Փետրվարի, 2025

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 2023-2024 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, տրանսպորտային միջոցներ վարած մի շարք անձանց կողմից որևէ իրավախախտում կատարված չլինելու պայմաններում, առանց նրանց մասնակցության վերջիններիս նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ: Յուրաքանչյուր դեպքում պարեկները կազմել են մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել հիշյալ վարորդներին 5000-100․000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգ: Ընդհանուր առմամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություն:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով:

17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հասատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...