7000 մարդու տուգանելով պայքարում ենք նշված վտանգավոր արարքների դե՞մ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը. Սիմոն Բաբայան

12 Հունվարի, 2026

Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Այս տվյալը հրապարակել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ:

Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը: Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված դատավճիռների քանակը:

Փաստորեն, 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով: Իհարկե, որոշ առումներով նշված հանգամանքը պայմանվորված է նոր քրեադատավարական օրենսգրքի կարգավորումներով: Սակայն, ուսումնասիրելով դատավճիռների բնույթը, պարզվում է, որ դրանց շուրջ 70 %-ը վերաբերում է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններին (այսուհետ նաև՝ տրանսպորտային հանցագործություններ):

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:

Որպես համեմատություն՝ քրեական օրենսգրքով նախատեսված մյուս բոլոր հանցատեսակներով կայացվել է շուրջ 3000 դատավճիռ:

Կարևոր է արձանագրել նաև, որ տրանսպորտային հանցագործություններով դատավճիռների մեծ մասով նշանակվում է տուգանք, և նվազագույն հաշվարկով տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 2.5 մլրդ դրամ:

Այստեղից հարց է ծագում՝ տարեկան 7000 մարդ ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը:

Իհարկե տարանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են:

Փաստորեն 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ Արդարադատության նախարարը չի բացառել, որ հրկիզման հետևում կանգնած են եղել...

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը։ «Դեռ վերջնական համաձայնություն չկա այն մասին, թե...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ,...

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում: Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։  «Սա նորություն չէ, նորություն է, որ այդ ամենն արվում է նույն օրը, գրեթե նույն ժամին: Ի դեպ,...

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Այսպիսի, ոչ պատահական ու իրար վրա, թարմ ու հիմնականում ժամկետանց, որոշ դեպքերում պոստանովոչնի տեսանյութեր էլի կլինեն այս մի քանի ամսվա ընթացքում։ Ինչո՞ւ։ Որովհետև կա առաջադրանք, այս անգամ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան...