ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ. 25 օրում՝ ավելի քան 5 հազար տուգանք Էրեբունի ԲԿ-ի մոտ

12 Փետրվարի, 2026

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից տեսանկարահանող միջոցների գործարկումից ի վեր ամեն օր ավելի քան 1.6 մլն դրամի տուգանքի որոշում է կայացվում այդ հատվածում խախտումներ կատարած վարորդների նկատմամբ:

Բժշկական կենտրոն այցելած վարորդները դժգոհում են, որ հիվանդանոցի ավտոկայանատեղի մուտք ու ելք անելիս մեկ օրում միաժամանակ ստացել են 4-5 վարչական ակտ և կորցրել 1-4 տուգանային միավոր: Տուգանքների չափը 4000-ից մինչև 25,000 դրամ է՝ կախված խախտման բնույթից՝ հանդիպակաց հոսքերն իրարից բաժանող գծանշումը հատելուց մինչև հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը: Վարորդների մի մասը պնդում է, որ ձյան հետևանքով ճանապարհային գծանշումները տեսանելի չեն, մյուսներն էլ արձանագրում են, որ տարածքում առկա են տեսանելի ճանապարհային նշաններ, որոնք պարտադրում են վարորդին հիվանդանոցի ավտոկայանատեղիից թեքվել աջ, և քանի որ նախկին կետագծերն այլևս չկան, շրջադարձը կատարել ոչ թե կայանատեղիի դիմացից, այլ Տիտոգրադյան փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկից:

Նշենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ իրազեկելով վարորդներին, որ 2026 թվականի հունվարի 5-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում գործարկվելու է տեսանկարահանող տեխնիկական միջոց: Ոստիկանությունը հիշեցրել էր քաղաքացիներին, որ ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլև դրանց պահպանումից։

Հաշվի առնելով նշված հատվածում կատարված խախտումների հաճախականությունը և տուգանքների թվի աճը՝ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՆԳՆ ոստիկանություն՝ պարզելու, թե 2026 թ. հունվարի 5-ից մինչև 30-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում տեղադրված ՃՈ տեսանկարահանող սարքով իրավախախտման քանի՞ դեպք է արձանագրվել, ՃԵԿ խախտումների հիման վրա վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել, քանի՞ վարորդի նկատմամբ, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում նշված ժամանակահատվածում արձանագրված խախտումների հիման վրա կայացված տուգանքների ընդհանուր չափը: Ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչությունից հայտնել են, որ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում (Տիտոգրադյան փողոց) տեղադրված տեսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով 2026 թվականի հունվարի 5-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 5186 որոշում, իսկ դրանցով նշանակված տուգանքների գումարների ընդհանուր չափը կազմում է 39․305․000 ՀՀ դրամ։

Փաստացի ստացվում է, որ այս հատվածում մեկ օրում կայացվում է միջինը 1,6 մլն դրամի տուգանքի որոշում:

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...