Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում

2 Մարտի, 2026

Փետրվարի 23-ից մարտի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 227 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 202, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 573, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 499, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 319, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 570 և 2172 այլ իրավախախտում։ 141 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 163-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 117-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 116-ը առանց ձմեռային անվադողերի։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14065 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 92, չամրակապված վարելու՝ 3402, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 700, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 213, արագության գերազանցման՝ 1884 և 4280 այլ իրավախախտում։

386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 783-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 630-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 14 բեռնատար, 152-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 433-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

Նմանատիպ նյութեր

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ահազանգում է․ «Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Դուք տեսաք, որ երեկ ես նույնպես մասնակցեցի Ստեփանավանում անցկացվող քարոզարշավին։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...