Իշխանությունը նախագահ Քոչարյանի մեջ իր գոյատևման համար վտանգներ է տեսնում. Նարեկ Մանթաշյան

11 Հոկտեմբերի, 2024

Այնքան աբսուրդի ժանրից է այս ամեն ինչը. թե պրոցեսն իսկզբանե ինչի համար էր, ոնց էր այս գործը կարվել, նախագահ Քոչարյանի մեջ ինչպիսի վտանգներ է տեսնում իշխանությունն իր գոյատևման համար և այլն: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը:

«Բայց այն, որ հնարավոր է դարձել, որ դատախազը միշտ որոշի, որ կարող է հոդված փոխել ու Սահմանադրական դատարանը կամ Վճռաբեկ դատարանը ինչ-որ մեկնաբանություն է դրա շուրջ տալիս՝ հասկանո՞ւմ եք, թե սրանով իրավական պրակտիկայում ինչպիսի վտանգավոր խնդիրների առաջ ենք կանգնում:

Օրինակ՝ կարող է մարդուն բերեն գողության համար դատելու, պրոցեսները երկու տարի տևի, երկու տարի հետո որոշեն, որ, չէ, սա կողոպուտ է, հետո որոշեն՝ բռնաբարություն է: Այդպես 300 հոդված կա, 300-ով էլ փորձեն, վերջում ասեն՝ «լավ բերեք մի հատ ռեմենի 5000 դրամ ակտ գրենք»: Այսինքն, եթե ինչ-որ մեկին ուզենան պատժեն, վրեժխնդիր լինեն, քաղաքական հետապնդան ենթարկեն, միևնույնն է՝ իշխանությունը ձևը գտնելու է»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահի գործի վերաբացումը կարող է կապ ունենալ Ալիևի՝ Արցախի հերոսներին պատժելու Հայաստանին ուղղված վերջին պահանջի հետ, հասարակական գործիչը նշեց. «Հայաստանում, ցավոք սրտի, օրակարգը թելադրվում է թշնամի պետության կողմից: Հայաստանի իրականությունն այսուհետ այդպիսինն է և դրա վառ ապացույցն է տարածքների միակողմանի զիջումները: Որևէ բան այս իշխանությունների հնազանդության, թշնամուն լուռ ծառայելու հետ կապված բացառել պետք չէ: Ուղիղ կապ կխուսափեմ տեսնել, բայց որ կա տրամաբանություն և թշնամու բոլոր ցանկություններն այս իշխանության կողմից հագուրդ են տալիս՝ փաստ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries մարկետփլեյսի հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում։ Միևնույն ժամանակ այն շարունակում է հասանելի մնալ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի App Store-ում, գրում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։ ԱՄՆ տարածաշրջանով Apple ID օգտագործող...

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։...

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Պարսից ծոցում պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում լուրջ տարաձայնություններ են պահպանվում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։ Հաղորդվում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել...

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում են կառավարությունից: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա երկկողմ...

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Հրապարակային դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ստորև շարադրված խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց։ Այս...