85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը․ «Ժողովուրդ»

12 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 12-ին Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է ջրօգտագործողների համակարգում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը՝ հասկանալու համար, թե ինչ գույք, եկամուտներ և ֆինանսական պարտավորություններ ունի Լոռու փոխմարզպետը։

Ուսուցչից մինչև փոխմարզպետ

Այնուհետև գործունեությունը շարունակել է նույն ոլորտում․
• 2017-2021 թվականներին եղել է «Լոռի» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի տեղակալ,
• 2021 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝ նույն ընկերության գործադիր տնօրենը։

Բացի այդ, 2017-2022 թվականներին եղել է Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ։ Նա նաև հանդիսանում է Armenian Red Cross Society-ի Լոռու մասնաճյուղի նախագահ։

Հայտարարագրում նշված է, որ նրա կինը՝ Թերեզա Դավթյանը, աշխատում է մանկապարտեզի տնօրեն։

12 անշարժ գույք

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ փոխմարզպետի հայտարարագրում ներառված է 12 միավոր անշարժ գույք, որոնք գտնվում են հիմնականում Լոռու մարզում, ինչպես նաև Երևանում։Դրանց թվում են՝
• մի քանի հողամասեր Ալավերդիում,
• հողամաս Լոռի Բերդում,
• բնակելի տուն Գյուլագարակում,
• հողամասեր Ալավերդիում,
• ավտոկայանատեղի Երևանում,
• բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններով և ոչ բնակելի տարածքներով Երևանում։

Գույքի մի մասը ձեռք է բերվել ժառանգությամբ դեռևս 2004 թվականին, սակայն մի շարք նոր ձեռքբերումներ կատարվել են վերջին տարիներին՝ 2023-2025 թվականներին։

Երկու ավտոմեքենա

Փոխմարզպետը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա․
• Volkswagen, 2004 թ., ձեռք է բերվել 2018 թվականին,
• Nissan, 2003 թ., ձեռք է բերվել 2018 թվականին։

Մեծածավալ կանխիկ միջոցներ

Հայտարարագրում առանձնանում են նաև խոշոր չափի կանխիկ գումարները։

Ղարիբյանը հայտարարագրել է․
• 85,000 ԱՄՆ դոլար կանխիկ,
• 3,700,000 ռուսական ռուբլի,
• 54,000,000 դրամ։Բացի այդ, հայտարարագրում նշված են նաև բանկային միջոցներ․
• երրորդ անձի բանկային ավանդ՝ 100,000 դրամ,
• բանկային հաշիվների մնացորդներ՝ 200,000 դրամ։

Ավելի քան 107 միլիոն դրամ եկամուտ

Հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնյայի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր առմամբ 107,755,887 դրամ։

Դրանց թվում են․
• 54,000,000 դրամ՝ նշված «Արսեն Ղարիբյան Մանվելի» աղբյուրից,
• 85,000 ԱՄՆ դոլար և 3,700,000 ռուբլի՝ «Ազիմուտ» աղբյուրից,
• 3,212,533 դրամ աշխատավարձ՝ «Լոռի» ՋՕԸ-ից,
• 312,174 դրամ աշխատավարձ՝ Լոռու մարզպետի աշխատակազմից։

Մինչդեռ հանրային ծառայողն իրավունք չունի, բացի աշխատավարձից, այլ ֆինանսական աղբյուր ունենալ, եթե ՍՊԸ հիմնադիր չէ, որ շահաբաժին է ստանում, կամ որևէ գույք չի տվել վարձակալությամբ, կամ գիտամանկավարժական գործունեությամբ չի զբաղվում։

Ավելի քան 35 մլն դրամ վարկային պարտավորություն

Հայտարարագրի համաձայն՝ փոխմարզպետն ունի նաև մի շարք վարկային պարտավորություններ։

Դրանք են․
• 985,000 դրամ,
• 282,000 դրամ,
• 1,124,000 դրամ,
• 33,426,561 դրամ հիփոթեքային վարկ։

Ընդհանուր պարտավորությունները կազմում են 35,817,561 դրամ։

Հարցեր, որոնք առաջանում են հայտարարագրից

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս մի շարք հարցադրումներ․

• Հայտարարագրում եկամուտների աղբյուրներից մեկը նշված է «Արսեն Ղարիբյան Մանվելի» անվամբ։ Ի՞նչ գործունեության արդյունքում է ձևավորվել այդ 54 միլիոն դրամ եկամուտը․ չի պարզաբանվում։

• Ինչպիսի՞ կազմակերպություն կամ գործունեություն է ենթադրում «Ազիմուտ» անունով եկամտի աղբյուրը, որտեղից ստացվել են 85 հազար դոլար և 3.7 միլիոն ռուբլի․ չի պարզաբանվում։

• Ինչո՞ւ են պաշտոնյայի զգալի միջոցները պահվում հիմնականում կանխիկ ձևով։

• Ինչպե՞ս է վերջին տարիներին ձեռք բերվել մի շարք անշարժ գույք, այդ թվում՝ 2023-2025 թվականներին։

Այս հարցերը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն՝ հաշվի առնելով պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրում արձանագրված թվերը և գույքային պատկերը»։

Ղարիբյանի աշխատանքային գործունեությունը սկսել է կրթության ոլորտում։ 2009-2015 թվականներին նա աշխատել է Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ։

2015-2017 թվականներին զբաղեցրել է «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձորում՝ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,...

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Մասնակցում...

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների...