5 տարի նույն պաշտոնը զբաղեցրած փոխնախարարը 2 բնակարան ունի. «Ժողովուրդ»

31 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի փետրվարին եւ արդեն 5 տարի համակարգում է ոլորտը։

Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Խոջոյանը 10 տարի աշխատել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար։2019-ից նա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» եւ «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի եւ գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրենն էր։

Խոջոյանը հասցրել է ղեկավարման տարիներին գույքով ապահովվել։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագրի՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնցից 2-ն էլ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում ու ձեռք են բերվել 1995, 2017 թվականներին, եւ ավտոկայանատեղի, որը ձեռք է բերվել դարձյալ 2017 թվականին։

Փոխնախարարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Նրա բանկային ավանդները կազմել են 5,4 մլն դրամ եւ 200 դոլար։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 25 հազար դոլար, 229 հազար 862 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 750 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 531 հազար դրամ, որից 15 մլն 217 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 585 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Եկամուտներից 409 հազար 588 դրամը «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է, 318 հազար 718 դրամը եւս «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է «Ամերիաբանկից»։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 364 հազար, որից գրեթե 30 մլն դրամը 2 բնակարանի եւ 2 ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Ստացվում է՝ 10 մլն 495 հազար դրամը բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի գումարն է, իսկ 19 մլն 644 հազար դրամը կրկին բնակարանի եւ ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հիշեցնենք, որ Արման Խոջոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Նմանատիպ նյութեր

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...