49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ»

10 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին դարձավ Տավուշի մարզպետ, իսկ եղբայրը՝ տեղափոխվեց Ազգային ժողով։

Կարելի է ասել, որ այս ընտանիքի պարագայում կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» արտահայտությունը․ Ղալումյան եղբայրների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևանի տեղամասի շահագործման բաժնի պետն էր, ինչպես նաև Տավուշում հայտնի դեմք է՝ տարիներ առաջ հիմնելով և համակարգելով ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի 2024 թվականի հայտարարագիրը և պարզեց նրա գույքային վիճակը։

Ըստ հայտարարագրի՝ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ին։

4 միավոր անշարժ գույք

Անշարժ գույքի մասով՝ նա ունի միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Իջևանում, որը ստացել է նվիրատվությամբ 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Նույն թվականին՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, նվիրատվությամբ ձեռք է բերել նաև բնակարան Իջևանում։

Բացի այդ, Ղալումյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2022 թվականի փետրվարի 9-ին։

Նա նաև համատեղ սեփականությամբ ունի արտադրական նշանակության շինություն Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մարտի 5-ին։

Տրանսպորտային միջոցներից հայտարարագրում նշված է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը ներդրումներ ունի նաև բանկում․ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 408,000 դրամի բաժնային արժեթղթեր, իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ևս 905,200 դրամի։

Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։

 

Եկամուտների մասով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց և պարզեց, որ 2024 թվականին Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 49,216,882.12 դրամ։

Այդ թվում՝
• 15,988,801 դրամ՝ աշխատավարձ Տավուշի մարզպետի աշխատակազմից,
• 1,574,841 դրամ՝ այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից,
• 3,780,000 դրամ՝ վարձակալությունից («Էկո Բիլդինգ» ՍՊԸ, տնօրեն Արամ Մինասյան),
• ինչպես նաև ստացել է վարկ՝ 71,298 ԱՄՆ դոլարի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։

Վարկային պարտավորությունների մասով՝ տարեվերջին նրա պարտքը կազմել է 58,702 ԱՄՆ դոլար և 14,744,120 դրամ, որը ընդհանուր կազմում է 37,693,079.88 դրամ։

 

Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը կատարել է 3,173,599 դրամ վարկի մարման վճարումներ։

Հայտարարագրում նշված է նաև, որ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 57,800 ԱՄՆ դոլար և 22,500,384 դրամ։

Նա անդամակցում է «Զարգացող Տավուշ» հիմնադրամին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ զբաղեցնում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։

Նմանատիպ նյութեր

Սևանավանքի եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս. Սամվել դպիր Գրիգորյան

Սևանավանքի եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս։ Մենք չենք կարող պնդել, թե այս դեպքը Աստծուց տրված հատուկ պատիժ կամ մեզ ուղղված միանշանակ...

Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Ազիզյան

Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Ազիզյան

«Հիդրոօթերևութաբանության և և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը Արհեստական բանականության տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ նաև օդերևութաբանության...

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության...

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։ Այս մասին գրում է WSJ-ն՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին։ Ըստ բանակցություններում ներգրավված մարդկանց, ամերիկացի բանակցողները...

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...