2018-ին քարը գցեցին ծովը, մինչև հիմա չենք կարողանում այն հանել, խորտակվող Հայաստանը ճահճից դուրս բերել. Սարգսյան

29 Մարտի, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանը համացանցում հրապարակել է կառավարական ամառանոցում իր ձվածեղ սարքելու, իր ու ընկերախմբի հեծանվային զբոսանքի տեսանյութերը, սոցիալական ցանցերում պարբերաբար երկար դասախոսություններ է անում տեսական տարբեր թեմաներով, որոնցից ինքը քիչ է հասկանում, ավելի ճիշտ՝ դրանց վերաբերյալ սխալ, աղավաղված պատկերացումներ, քիչ գիտելիքներ ունի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետերի՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համար չի հրապարակում Ադրբեջանի հետ նախատեսված խաղաղության համաձայնագրի կետերը։ Նա թաքուն է պահում հայ հանրությունից, որովհետև դրանք միակողմանի զիջումներ են։ Սակայն Ադրբեջանը այդ 17 կետով չի բավարարվում, ամեն տեսակ զիջումների գնացած, իր խոսքերով՝ արցախյան շարժումը չշարունակած Նիկոլ Փաշինյանից պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդունել 350 հազար ադրբեջանցի «փախստականների», ապառազմականացնել Հայաստանը, պայքարել Հայաստանի «ռևանշիստական ուժերի» դեմ, Ադրբեջանի հետ համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարություն կոչված իրավական ֆարսի շրջանակներում, տեղեկություններ տրամադրել 1992-94 թվականների պատերազմում անհետ կորած 3900 ադրբեջանցիների մասին։ Ադրբեջանի այդ պահանջները ժամանակի ընթացքում կավելանան։ Ո՞րն է լինելու ամեն գնով իր աթոռը պահող Նիկոլ Փաշինյանը զիջումների ռուբիկոնը, մինչև ո՞ւր է նա զիջելու Ալիևին։ Եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր կոչվածը, ո՞վ երաշխավորելու դրա իրականացումը, այդ համաձայնագրի երաշխավոր, միջնորդ պետություն կամ միջազգային հեղինակավոր կազմակերպություն չկա։ 2018-ին քարը գցեցին ծովը, մինչև հիմա չենք կարողանում այն հանել, խորտակվող Հայաստանը ճահճից դուրս բերել»։

Նմանատիպ նյութեր

Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց...

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության...

Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու

Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու

Ես համոզված եմ մեր կարողությունների վրա՝ մեկընդմիշտ վերացնելու այս սպառնալիքը, այսինքն՝ տապալելու այս ռեժիմը, հայտարարել է Իրանի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ խոսելով Իրանի մասին։ «Սա հիմնական առաքելությունն է, որը դեռ մեր առջև է, բայց այն մոտ է։ Այն անհնար չէ։ Նրանք...

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել...